Նոր Հայաստանում 1-ին դեպքն է, որ պետական մակարդակով հակամրցակցային համաձայնություն է ձեռք բերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ես կատարում եմ մեկ հստակ պնդում և հույս ունեմ, որ պատկան մարմինները սրան կարձագանքեն։ Քաղաքապետարանը կատարել է հստակ գործողություններ, որ գնում, ի վերջո, իրականացվի մեկ կազմակերպությունից։ Ես բարձրաձայնում եմ՝ սա նոր Հայաստանի պատմության առաջին դեպքն է, որ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է ձեռք բերվել»,- այսօր Կառավարության շենքի առաջ հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» հարցը, որով կառավարությունը թույլ է տալու Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով։

«Մենք ասում ենք, որ 900 միլիոն դրամանոց գնումը մեկ անձից իրականացնելը ճիշտ չէ և պետք է այն լինի բացարձակ օրինական։ Քաղաքապետարանը մեր կոչերին չլսեց, ու հայտարարեց տեխնիկական այնպիսի պարամետրերով մրցույթ, որով կարող էր հաղթել միայն «Կամազ» մակնիշի մեքենան։ Նշված է, թե ինչպիսի չափսեր պիտի ունենան մեքենայի ամրաշրջանակային մոնտաժային երկարությունը, նշված է՝ 6 ունիկալ չափս, որը կարող է համապատասխանել միայն մեկ մեքենայի»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

«Լույս» խմբակցության անդամը հայտարարեց, թե անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից քաղաքապետարանի կողմից բանակցվում է «Սանիթեք» ընկերության հետ՝ աղբահանության խնդրի վերաբերյալ։ Ըստ նրա՝ եթե միջոցներ չձեռնարկվեն, արդեն այս սեզոնին ու ամռանը սպասվում է աղբահանության շատ լուրջ ճգնաժամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան