«Գազպրոմ Արմենիայի» կրճատումների վրա, եթե Կառավարությունն ազդի, դա կարող է բացասաբար ազդել գազի գնի վրա․ Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ես չեմ կարծում, որ «Գազպրոմ Արմենիայում» տեղի կունենան մասսայական կրճատումներ․ եթե խոսում ենք նույն տեսուչների մասին, ապա պետք է նշեմ, որ տեսուչների այդ քանակը գուցե այլևս պետք չէ, որովհետև հաշվիչների այլ տեսակներ և տեխնոլոգիական լուծումներ կան, որոնց պարագայում տեսուչների ներկայիս թիվը պահպանելը տեղին չէ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ի պատասխան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի հարցին՝ ի՞նչ քայլերի կարող է դիմել Կառավարությունը, որպեսզի այդ կրճատումները տեղի  չունենան, ասաց  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իհարկե՛, հազարավոր թվերով կրճատումների մասին մամուլի տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, բայց ինչպես ցանկացած ընկերությունում էվոլյուցիոն զարգացման փուլում կրճատումները չենք բացառում»,-ասաց  փոխվարչապետը։

Պատգամավորը հավելեց, որ հավանաբար այդ կրճատումները կապված են գազի գնի թանկացման հետ,  հետևաբար, ճիշտ կլիներ, որ Կառավարությունը միջամտեր, որպեսզի այդ կրճատումները տեղի չունենան։

«Մեր ցանկությունն է, որ կրճատում չլինի, իսկ եթե հիմա ասենք, որ ընկերությունը հավելյալ ծախսեր անի, դա գազի գնի վրա բացասական ազդեցություն կունենա և կտարածվի բոլոր սպառողների վրա»,- ասաց փոխվարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան