Եթե 50 հազար աշխատատեղ է ստվերից դուրս եկել, ինչպես է «1000 դրամների» հիմնադրամում ավելացել ընդամենը 5026 աշխատողի վճարած 1000 դրամ․ պատգամավորը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԵԽԽՎ ամբիոնից նրա կողմից հնչեցված 50 հազար ստվերային աշխատողների օրինական դաշտ տեղափոխվելը։

«Ինչպես գիտեք՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերում յուրաքանչյուր աշխատողի համար արտացոլվում է 1000 դրամ և, իմ ունեցած տեղեկություններով, հեղափոխությունից հետո մինչև 2018 թվականի դեկտեմբերը ներառյալ այդ հիմնադրամի ամսական ցուցանիշն աճել է 5 մլն 26 հազար դրամով, իսկ դա նշանակում է, որ ստվերից օրինական դաշտ է տեղափոխվել 5026 աշխատող։ Հարկ եմ համարում նշել, որ արդեն մոտ 6451 քաղաքացի էլ դիմել է հիմնադրամ՝ վճարված 1000 դրամները ետ ստանալու համար։ Հիմա հարց՝ կամ ստվերից դուրս եկած քաղաքացիների գումարները չեն արտացոլվում հիմնադրամում, կամ Ձեզ սխալ թվեր են ներկայացել»,- ասաց պատգամավորը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թվերը չեն կարող սխալ լինել, քանի որ դրանք ներկայացրել է ՊԵԿ-ը, իսկ ինչ վերաբերում է 1000 դրամներին, ապա Կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որ դրանք վճարվեն պատշաճ կարգով։

Փաշինյանը հավելեց, որ պատգամավորի բարձրաձայնած խնդրի հետ կապված էլ կպահանջի պարզաբանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան