Մարդիկ կան՝ նախանձում են, որ ես ընտրվել եմ ԵԿՄ նախագահ. Սասուն Միքայելյան

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ

– Պարո՛ն Միքայելյան, երեկ հայտարարեցիք, որ պայմանագրային ծառայության համար դիմում են անձինք, ովքեր ալկոհոլային խմիչքի հանդեպ անտարբեր չեն: Ձեր այս հայտարարությամբ ի՞նչ էիք ցանկանում ասել: Այսինքն՝ հիմա պաշտպանությունը թու՞յլ է:

– Ո՛չ, դա առաջնագծի հարց չէ: Պայմանագրային զինծառայողները որոշ մասում են պաշտպանություն իրականացնում: Մենք պետք է այսօր պայմանագրային ծառայությունն էլ տանենք դեպի պրոֆեսիոնալիզմ, պետությունը նրանց հետ կապված նոր ծրագիր պետք է մշակի: Նախկինում պայմանագրային ծառայությունը ճիշտ հիմքերի վրա չի դրվել, որը պետք է կարգավորվի: Սա է եղել իմ ասածը:

– Ձեր ելույթը քննադատվեց, հնչեցին կարծիքներ, որ Դուք պատերազմի ուղով անցած մարդ եք, բայց անթույլատրելի հայտարարություններ եք անում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Մի տեսակ թյուրընկալում եղավ, որովհետև ես խոսում էի Ազգային ժողով ներկայացրած նախագծի շրջանակում, ըստ որի՝ զինվորը զինվորական պատրաստություն պետք է անցնի ծառայության մեկնելուց մեկ տարի անց: Եթե մենք նման փոփոխության գնանք, մեկ զորակոչ դուրս ենք թողնում: Այսօր ով ինչ նախագիծ ասես՝ բերում է՝ չհամաձայնեցնելով Պաշտպանության նախարարության հետ: Թող ինձ ներեն իմ գործընկերները, չգիտեմ՝ դա պոպուլի՞զմ է, թե՞ սրտացավություն, բայց այսօրվա իրավիճակից ելնելով՝ նման փոփոխությունների չենք կարող գնալ:

– Ձեզ քննադատում են նաև անձինք, ովքեր մարտական ուղի են անցել:

– Ես չեմ ուզում առայժմ իմ ընկերներին մեկնաբանեմ, թե ով, ինչպես, ոնց: Մենք նման բաներից պետք է զերծ մնանք: Մի քանի օր առաջ, եթե հիշում եք, պատերազմ անցած տղաներին հանեցին իրար դեմ: Մարդ կա, որ այսօր իր անցած մարտական ուղին ուզում է բերի՝ իր ճարտար լեզվի, խոսքի վրա ձևավորի: Ամեն մեկս էլ մյուսի մարտական ուղին գիտի, պետք չի ճարտար լեզվով մարտական ուղի փորել: Ես բոլորին կոչ կանեի համախմբման, ոչ թե նման քննադատություններ անելու: Այսօր, որ ես ընտրվել եմ ԵԿՄ նախագահ, կան մարդիկ, որ նախանձում են: Կա նեղացկոտություն, բայց ես առաջարկում եմ համախմբվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան