Ճակատամարտը դեռ առջևում է. Արսեն Թորոսյանը` ծխախոտը թանկացնելու և պաշտոնից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 16:09
Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
03.09.2026 | 16:00
«Հնարավորություն կա». Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մասին
03.09.2026 | 15:51
Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է հրաժարականի մասին Ուկրաինայի համար արկերի գնման շուրջ սկանդալից հետո
03.09.2026 | 15:42
Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության առանցքը տեղաշարժվում է դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա․ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
03.09.2026 | 15:37
Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»
03.09.2026 | 15:35
Իրանի բանակը հայտարարել է ԱՄԷ-ում ու Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
03.09.2026 | 15:30
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որի գործող չեմպիոնն է
03.09.2026 | 15:26
Ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ մեր մտքով նման բան է անցել․ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիների համար վիզա ներդնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:19
Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն
03.09.2026 | 15:13
Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը
03.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ 102-րդ ռազմաբազայի ՀՀ-ից հեռանալու մասին // Սիմոնյանը՝ Ադրբեջան այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 15:06
Ադրբեջանի հետ Սահմանադրության հարց չենք քննարկել. դա մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:02
3 օտարերկրացի 367 գրամից ավելի հերոին են տեղափոխել Հայաստան՝ թմրամիջոցով փաթեթները կուլ տալու եղանակով
03.09.2026 | 14:56
Առաջին գործարքն արդեն եղել է. Փաշինյանը` Հայաստանից Ադրբեջան ապրանք վաճառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:52
59 քաղաքացուց ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել՝ ներկայանալով ԱԱԾ, ոստիկանության և ԿԲ աշխատակիցներ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ

Պարո՛ն Թորոսյան, կարո՞ղ եք թվարկել Ձեր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում ձեռքբերումներն ու անհաջողությունները:

– Դրանք որոշակի նոր ծրագրերի ներդրումն են՝ նույն կաթվածի բուժման, սոցիալապես անապահով քաղաքացիների համար նոր փաթեթի ներդրումը, բայց անելիքներն այնքան շատ են, որ եթե բավարարվենք արածով, նոր բաներ չենք ցանկանա անել:

– Իսկ ի՞նչը չստացվեց Ձեզ մոտ:

– Եթե համարենք, որ ես վաղը հրաժարական եմ տալիս, կարելի է ասել, թե ինչը չի ստացվել: Այն, ինչ պլանավորել ենք ժամանակի ընթացքում, շարունակում ենք անել։ Եթե համարենք, որ ժամանակը վերջացել է, կարող ենք խոսել անհաջողության մասին: Օրինակ՝ դեռ չի հաջողվել ներդնել առողջապահական ապահովագրություն, որովհետև դա 2021 թ. ենք անելու, կամ բոլոր հաշմանդամների առողջապահական խնդիրները, որովհետև դա մյուս տարի ենք անելու:

– Իսկ փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործը կարելի՞ է Ձեր անհաջողություններից մեկը համարել:

– Դա կարելի է համարել անհաջողություն, բայց չպլանավորված, որևէ մեկը չի կարող նման անհաջողություն պլանավորել։ Ըստ երևույթին՝ դժբախտություն կարելի է համարել: Դա ցավալի է, և մենք մինչև հիմա շոկից մի կերպ ենք դուրս գալիս:

– Պարո՛ն Թորոսյան, Ձեզ չհաջողվեց ավելի շատ բարձրացնել ծխախոտի հարկը։ Այդ հարցում ո՞ւմ պարտվեցիք՝ Կառավարության տնտեսական հատվածի՞ն, թե՞ ծխախոտ արտադրողներին:

– Ես չեմ համարում, որ մենք պարտվեցինք, այդ ճակատամարտը դեռ առջևում է, այդ ճակատամարտը շարունակական է լինելու: Մենք ընդամենը չկարողացանք հասնել նրան, որ ոչ սովորական ծխախոտի ակցիզային հարկը բարձրանա այնքան, որքան սովորականի հարկը։ Իսկ ծխախոտի գինն ամենամեծ գործոնն է, որն ազդելու է ծխողների վարքագծի վրա։ Գովազդը, արգելքը, կրթությունն ամենաքիչն են ազդում։ Մենք շարունակելու ենք պնդել, որ այդ քաղաքականությունն իրականացվի:

Դուք նաև անթույլատրելի էիք համարել Աննա Հակոբյանի այն նախաձեռնությունը, որ ծխախոտ արտադրողները յուրաքանչյուր տուփից 1 դրամ հատկացնեն նրա գլխավորած հիմնադրամին: Տիկին Հակոբյանի հետ ունեցե՞լ եք այդ թեմայով քննարկում, ինչպե՞ս է ընդունել Ձեր այդ դիտողությունը։

– Ես ներկայացրել եմ միջազգային առողջապահական հանրության տեսակետը՝ անկախ անձերից, և շարունակելու եմ ներկայացնել։ Այո՛, համարում եմ, որ ծխախոտային ինդուստրիայից բարեգործություն պետք չէ ակնկալել և նրա՝ մարդ սպանողի իմիջը չպետք է փոխվի մարդ փրկողի:

– Ընդունե՞լ է Աննա Հակոբյանը Ձեր այդ տեսակետը:

– Ես որևէ մեկի հետ չեմ խոսել:

– Ծխախոտի հարկը բարձրացնելու հարցի պատճառով Կառավարության նիստի ժամանակ վեճ ունեցաք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շարունակելո՞ւ եք վիճել, պնդել, եթե ընդհուպ դա Ձեր պաշտոնի գնով լինի:

– Այո՛:

– Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում էր կատարել՝ մեջբերելով մի քանի տեսակի դեղեր, որոնք Վրաստանում, Ուկրաինայում ու Գերմանիայում ավելի էժան են, քան մեր երկրում։ Եվ որ դրա պատճառներից մեկն էլ ՀՀ-ում դեղերը գրանցելն է։ Ինչո՞ւ է կարևոր Գերմանիայում գրանցված դեղը ՀՀ-ում վերագրանցել։

– Ես համաձայն չեմ, որ գրանցումն է պատճառը, որ դեղի գինը բարձր է։ Դա ունի երկու պատճառ՝ դեղերի վրա ԱԱՀ-ի կիրառումն է, ինչը Վրաստանում չկա և երկրորդը՝ ՀՀ փոքր շուկան է։ Խնդիրը լուծելու մեխանիզմը բարդ է։ Օրինակ, երբ մի քանի փոքր երկիր միանան ու տվյալ դեղը գնեն։ Կամ երբ կլինի մեկ ընդհանուր շուկա, որը դեռ չկա անգամ ԵՏՄ-ում։

-Դեղերի դեպքում ԱԱՀ-ն հանելու կամ նվազեցնելու մտադրություն չկա՞։

– Մեր կողմից նման մտադրություն կա, բայց դա պետք է քննարկվի ընդհանուր հարկային քաղաքականության շրջանակներում։ Առաջարկել ենք, չի ընդունվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան