Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները. ՀՀ վարչապետ
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,-թվիթերի իր էջում, անդրադառնալով Փարիզի Աստավածամոր տաճարի հրդեհին, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ իրենց թվիթերյան էջում արդեն գրառումներ են կատարել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները: