ԵՄ-ն չի՞ ցանկանում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս․ ադրբեջանցի գործիչները տարակուսում են

Լուրեր

03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:20
Մեզ մոտ մարդիկ կամավոր են մեկնում ռազմաճակատ, ի տարբերություն Ուկրաինայի․ Պուտին
03.09.2026 | 16:09
Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
03.09.2026 | 16:00
«Հնարավորություն կա». Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մասին
03.09.2026 | 15:51
Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է հրաժարականի մասին Ուկրաինայի համար արկերի գնման շուրջ սկանդալից հետո
03.09.2026 | 15:42
Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության առանցքը տեղաշարժվում է դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա․ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
03.09.2026 | 15:37
Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»
03.09.2026 | 15:35
Իրանի բանակը հայտարարել է ԱՄԷ-ում ու Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
Բոլորը

Մի քանի օր է, ինչ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ու գործիչներ գրում ու խոսում են այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան գործընկերության մասին ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը գաղտնի է պահվում, քանի որ կողմերն ունեն մի շարք տարաձայնություններ, որոնցից ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Եվրամիությունը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան, դիվանագետ, ընդդիմադիր գործիչ Արիֆ Մամեդովը գրում է․ «ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև կնքվելիք ստրատեգիական գործընկերության մասին համաձայնագրի բովանդակությունը, որի ստորագրումը նախատեսվում է մայիսի 13-ին, գաղտնի է պահվում, քանի որ տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Եվրամիությունը դեմ է, որ այդ կետը հայտնվի փաստաթղթում»։

Մամեդովի տեսակետն է կիսում նաև «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։ «Ատլասի» զեկույցում նշվում է․ «Որոշ տեղեկությունների համաձայն, պաշտոնական Բաքուն ցանկանում է, որ համաձայնագրում ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ եվրոպացի դիվանագետները տատանվում են այս հարցում։ Պարզ է, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է, որ համաձայնագրում լինի հետևյալ կետը՝ Եվրամիությունը կողմնակից է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Եվ միայն մի երկիր կառարկի՝ Հայաստանը։ Բայց չէ՞ որ Հայաստանը օժտված չէ այնպիսի ուժով, որ ստիպի Եվրամիությանը հրաժարվել տարածքային ամբողջականության ճանաչումից»։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան էլ շտապում է հերքել մամուլում և փորձագիտական շրջանակներում տարածված լուրը, թե ԵՄ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ես ուզում եմ նշել, որ Ադրբեջանի և ԵՄ-ի հետ բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ շարունակվում են։ Հավատացնում եմ, որ ինչպես եղել է ԵՄ-ի հետ կնքած Ադրբեջանի մյուս երկկողմ և բազմակողմ փաստաթղթերում և ԵՄ-ի ինստիտուտների բանաձևերում ու հայտարարություններում, Ադրբեջանի անկախությունը, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը երբևէ չեն եղել ու չեն կարող լինել քննարկման թեմա»,- ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Աբդուլաևան։

Նշենք, որ Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ձևակերպված է «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրում, որը ստորագրվել էր 2017թ-ի նոյեմբերի 24-ին։

Այստեղ նշվում է, որ կողմերն ընդունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը։

Նշվում է նաև, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա։ Այս պարագայում չափազանց կարևոր են հայկական կողմի քայլերը՝ թույլ չտալու, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ տեղ գտնեն Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագից՝ CEPA-ից տարբերվող ձևակերպումներ։

Էմմա Չոբանյան