Հայերի մոմավառությունը Սպիտակ տան առջև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով․ VOA

Լուրեր

28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
Բոլորը

Սպիտակ տան առջեւ անցած մոմավառությունը հիշեցում էր Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին․ գրում է amerikayidzayn.com-ը։

Պահանջ, որն ըստ հավաքվածների անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման եւ ապագայում նման ողբերգության կանխման համար: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու գործում.

«Ալաբամա, Կալիֆոռնիա, Միսիսիպի, Նյու Յորք եւ Վիրրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս անմեղ մարդկանց փրկելու համար», – ասաց Նանար Կեուրկունյանը:

Սնունդ, հագուստ եւ դեղորայք՝ Միացյալ Նահանգների քաղաքացիները 1916-1930 թվականներին Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կազմակերպության շրջանակներում Հայոց ցեղասպանությունից տուժած հայերին շուրջ 2.6 միլիարդ դոլարի համարժեք օգնություն տրամադրեցին՝ գումար, որը գրեթե հավասար է այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին:

Միայն Ֆրեզնոն 30 տոննա չամիչ տրամադրեց, Սան Ֆրանցիսկոյում հավաքվել էր շուրջ 2000 տոննա հագուստ, Կալիֆոռնիայի Լոնգ Բիչի դպրոցների աղջիկները հավաքել էին 3000 խտացրած կաթ, Վիրջինիայից 2000 կամավոր էր գրանցվել, իսկ Միսիսիպին տրամադրել էր 2000 տոննա եգիպտացորեն եւ 200 տոննա ալյուր: Օգնություն, որի շնորհիվ փրկվեցին անթիվ մարդկային կյանքեր: Իսկ այսօր նաեւ այդ օգնության շնորհիվ փրկված հայերի ժառանգները Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Սպիտակ տան առջեւ հավաքվել էին կրկին անգամ բարձրացնելու պատմական արդարության իրենց պահանջը:

«Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը բայց եւ այնպես իմացիր, որ եթե դարձյալ ուրանաս, ես, որպես նոր ամերիկահայ սերնդի անդամ կվստահեցնեմ քեզ, որ իմ սերունդը այս կառավարությանը տիրանալով, պիտի փաստի, որ հայկական պատմությունը արմատախլության պատմություն չէ, այլ վերածնունդի պատմություն», – իս ելույթում հայտարարեց Նարեկ Կույումջանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը ապրիլի 24-ին ավանդաբար հատուկ հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածին, որը նախագահ Բարակ Օբամայից սկսած ԱՄՆ-ի նախագահները Մեծ Եղեռն են անվանում: Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի իր հայտարարության մեջ օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրը: