Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը` Եվրոպայի չեմպիոն

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմն առաջին մեդալները նվաճեց Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր մոտեցումը ի վերջո գլխավերևում պահելով 165 կգ: Հովհաննիսյանն այս ձևում զբաղեցրեց երրորդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով պոկում ձևում 4-րդն էր:

Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երկու մոտեցում կատարեց նախ բարձրացրեց 201 կգ, հետո 207 կգ հրումում դառնալով ոսկե մեդալակիր, իսկ Հովհաննիսյանը` 195 կգ: Երկամարտի 371 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 360 կգ արդյունքով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Ապրիլի 12-ին կանանց թիմից մրցասպարեզ դուրս կգա 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին): Իսկ ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 102 կգ քաշում Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (Երևանի ժամանակով՝ 9:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):