Նժդեհի արձանի վրա կրկին կրակել են. ո՞վ և ինչո՞ւ է վրեժ լուծում պետական գործչից

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Օրեր առաջ կրակել են Սյունիքի մարզի Խուստուփ լեռան մեծ գագաթի ստորոտում տեղադրված հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու վրա: Պարզվեց, որ առաջին անգամը չէ, երբ հայ պետական գործչի կիսանդրին նման հարձակման թիրախ է դառնում:

Ալպինիստ Վլադիմիր Բադալյանը Factor.am-ին պատմեց, որ Նժդեհի այս կիսանդրու վրա կրակել են նաև 2002-ին, 2004-ին և 2009-ին, ինչից հետո մեր զրուցակիցը փորձել է իր հնարավորության սահմաններում վերականգնել արձանը։ Այն, ի դեպ, ընդգրկված չէ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։

Նշենք, որ 2016 թվականին Վլադիմիր Բադալյանը դիմել է Մշակույթի նախարարություն՝ առաջարկելով Նժդեհի կիսանդրուն նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալ, սակայն ապարդյուն։

Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի գործակալության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը Factor.am-ի հետ զրույցում շեշտեց, որ կիսանդրին իր գեղարվեստական արժանիքներով փորձագիտական հանձնաժողովի կողմից որպես պատմամշակութային արժեք չի գնահատվել։ Նրա խոսքով՝ արձանի նկատմամբ պատասխանատվությունն ընկնում է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Իսկ ահա մեր զրուցակիցը պնդում է որ տեղական ինքնակառավարման մարմինները ևս շահագրգռված չեն կիսանդրին վերականգնելու հարցում․ նա խոստանում է՝ եթե Սյունիքի մարզպետի կողմից արձագանք չլինի՝ դիմելու է նախագահին և ազգային անվտանգության ծառայությանը։

Վլադիմիր Բադալյանը համոզված է, որ Նժդեհի կիսանդրու ճակատագրով պետք է մտահոգվեն հատկապես «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները։ Ի դեպ, մենք կապ հաստատեցինք Հանրապետական կուսակցության մի քանի ներկայացուցիչների հետ, նրանցից ոչ ոք, սակայն, նշյալ դեպքից տեղյակ չէր։ Մասնավորապես` ՀՀԿ կազմակերպչական խորհրդի անդամ Ռուբեն Թադևոսյանը նախ նշեց, որ տեղյակ չէ և խնդրեց ավելի ուշ զանգահարել, ապա, արդեն տեղեկանալուց հետո, ասաց, որ ՀՀԿ-ից կարձագանքեն` հարկ եղած դեպքում: Ասել է թե` Հանրապետականների գաղափարական հոր` Նժդեհի կիսանդրու վրա պարբերական կրակոցները ՀՀԿ-ում առայժմ արձագանքի արժանի պատճառ չեն համարում:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Աննա Բաբաջանյան