Պուտինն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական գազի գնի շուրջ

Լուրեր

15.05.2026 | 16:52
Բրունո Ֆերնանդեշը գերազանցել է Ռոնալդուի ու Դե Խեայի ռեկորդը «Մանչեսթեր Յունայթեդում»
15.05.2026 | 16:40
Փաշինյանը Նվեր Ծառուկյանի գործով իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ․ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 16:31
Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ «ֆանտաստիկ առևտրային գործարքների» մասին
15.05.2026 | 16:21
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
15.05.2026 | 16:12
«Անիծում եմ այն օրը, երբ ձեզ եմ ընտրել»․ Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 16:08
Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել
15.05.2026 | 16:03
UWW-ն չեղարկել է ռուս ըմբիշներին առնչվող բոլոր սահմանափակումները
15.05.2026 | 15:52
Պուտինը մայիսի 20-ին Չինաստան կայցելի․ ԶԼՄ-ներ
15.05.2026 | 15:44
Կարապետյանները թող հաշիվ տան, ասեն` չեն ծառայել, որովհետև ճարպիկ են, փախել են. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 15:33
ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ «Մեր ձևովին» ճիշտ ա՝ ես չեմ ընտրելու, բայց պիտի չալիշ անենք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 15:28
«Թաղապետն է կպցրել»․ ՔՊ-ի կամավոր-պարտադիր քարոզչական պաստառները՝ Քանաքեռ-Զեյթունի խանութներին․ FIP.am
15.05.2026 | 15:19
Նեյմարը Իտալիայի քաղաքացիություն է ստացել
15.05.2026 | 15:10
Փաշինյանը դատի է տվել Սամվել Կարապետյանին //Լավրովը՝ ՀՀ-ի հետ «բարդ» հարաբերությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 15:05
Իվետա Տոնոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
15.05.2026 | 15:02
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Ապրիլի 8-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո կողմերը լայնածավալ մամուլի ասուլիս են տվել. գրում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման շրջանակներում մասնակցել են ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ քննարկվել են էներգետիկ, տնտեսական, քաղաքական հարցեր, ինչպես նաև առևտրին և տուրիզմին առնչվող հարցեր։

Թուրքիայի նախագահը կարևորել է Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի կառուցումը և նշել է, որ այդ հարցում, որևէ խնդիր չկա։ Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի կառուցումն ավարտվել է, իսկ ցամաքային հատվածի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։

Էրդողանը հիշեցրել է, որ 2018-ին Թուրքիա են այցելել 6 մլն ռուս զբոսաշրջիկ և հույս հայտնել, որ նրանց թիվը ընթացիկ տարում կաճի։

Նա նաև տեղեկացրել է, որ կողմերը շարունակելու են աշխատանքներ իրականացնել, որպեսզի Թուրքիայի քաղաքացիները Ռուսաստան մեկնեն առանց վիզայի։

Նշվում է, որ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստից հետո երկու երկրների միջև 3 պայմանագիր է ստորագրվել։ Պայմանագրերը ստորագրվել են թուրքական և ռուսական ընկերությունների և հիմնադրամների միջև։  Դրանք առնչվում են հիմնականում երկկողմանի ներդրումային հարցերին։

Իր հերթին Պուտինը հայտնել է, որ թեև Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, այնուամենայնիվ, դեռ որոշակի խնդիրներ կան։ Ըստ նրա՝ կողմերը դեռևս համաձայնության չեն հասնում գազի գնի շուրջ, որը Ռուսաստանը մատակարարում է Թուրքիային։

«Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այն սահմանվում է շուկայական ճանապարհով։  Շուկայում գինն այդպիսին է, գինը «Գազպրոմի» կողմից չի սահմանվում։ Այստեղ կան հարցեր և խնդիրներ։ Մեր թուրք գործընկերները, կոմերցիոն նկատառումներից ելնելով,  առաջ են տանում իրենց բանաձևերը, իսկ Գազպրոմը առաջարկում է այլ բան։ Հարցը  միայն գինը չէ, չնայած դա էլ կարևոր չափորոշիչ է, հարցը ռուսական գազի մատակարարման կայունության մեջ է։ Թուրքիան ունի գազամատակարարման բազմաթիվ պայմանագրեր այլ կողմերի հետ, բայց ոչ բոլոր կողմերն են իրականացնում պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Ռուսաստանը կատարում է»։