Սա հանրապետականի ոգով և մանվելիզմի կիրառմամբ համագումար էր․ դադարեցնում եմ իմ անդամակցությունը ԵԿՄ-ին․ Արա Խուդավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
Բոլորը

Երեկ վերջապես Հայաստանում կայացավ երկար ձգձգվող ԵԿՄ համագումարը, որը տևեց ավելի քան չորս ժամ, տեղի ունեցավ հապճեպ և արագացված տեմպերով, իսկ զուգահեռ ընթացավ նաև բողոքի ակցիա ԵԿՄ այն անդամների կողմից, որոնք պայքարում էին համագումարին իմ մասնակցության համար։

Այս մասին այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԵԿՄ նախագահի՝ ապրիլի 7-ին կայացած ընտրությանը, ասաց  «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը:

«Համագումարին պակասում էին Մանվել Գրիգորյանը և Սերժ Սարգսյանը․ գրեթե որևէ բան չէր փոխվել, կազմը նույն էր՝ լեփ-լեցուն օլիգարխներով, Կառավարության ներկայացուցիչներով, պետական այրերով, իսկ մանդատները տարերային ձևով էին բաշխվել, որոնք նաև վերահսկվում էին»,- ասաց  Խուդավերդյանը՝ նշելով, որ ԵԿՄ մանդատաբաշխությունը կատարվել է ազատամարտի մասնակիցների իրավունքների ոտնահարմամբ։

Արա Խուդավերդյանը նկատեց նաև, որ դահլիճում ազատամարտիկները կազմում էին ներկաների ընդամենը 10 տոկոսը:

«Աղքատ երկրապահի ներկայացուցիչները գտնվում էին դահլիճի հետևում, իսկ  քաղաքական և պետական այրերը՝ դահլիճի առջևում: Սա հապճեպության մեջ, հանրապետականի ոգով և մանվելիզմի կիրառմամբ համագումար էր, որի կազմը բաղկացած էր օլիգարխիկ համակարգից»,- ասաց Արա Խուդավերդյանը:

Արա Խուդավերդյանն ասուլիսի մասնակիցներին ցույց տվեց ԵԿՄ անդամի իր տոմսը՝ հայտարարելով, որ սուտ են տարածվող լուրերը, թե ինքը ԵԿՄ անդամ չէ, ապա հավելեց, որ դադարեցնում է իր անդամակցությունը ԵԿՄ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան