ԵնթաԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱԱԾ-ի պայքարը ապատեղեկատվություն տարածող ֆեյքերի դեմ ի՞նչ հետևանք կունենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված հանձնարարականից հետո՝ «պայքար» սկսել մամուլի մանիպուլյատիվ լուրերի ու սոցցանցերում ֆեյքերի կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ, ֆեյսբուքյան կեղծ օգտատեր է ձերբակալվել։

Օրերս ԱԱԾ տնօրենը Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ ձերբակալվածը «Դուխով Հայաստան» անվամբ գրանցված ֆեյքն է։ Վանեցյանը նաև հայտնեց, որ հարուցված է քրեական գործ՝ ազգային-ռասսայական խտրականության տարածման հիմքով։

Այնուհանդերձ՝ կեղծ լուրերի տարածման կանխմանն ուղղված այս հանձնարարականը միանշանակ չի ընկալվում, հնչում են մտավախություններ, որ սա կարող է վերածվել խոսքի ազատության դեմ մահակի։

Եթե Ազգային անվտանգության ծառայությունը շարունակի պայքարը ապատեղեկատվություն և մանիպուլյատիվ նյութեր տարածող ֆեյքերի դեմ, ապա ի՞նչ հետևանք կունենա դա:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան