Նաիրա Զոհրաբյանը ոչ մեկին ԱԺ չի հրավիրել. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր փորձում են խաբել ժողովրդին և փորձել այս իրավիճակն ինչ-որ կերպ կապել Նաիրա Զոհրաբյանի հետ: Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերին Նաիրա Զոհրաբյանն է հրավիրել Ազգային ժողով:

«Նա, ով ասում է, որ այդ տխրահռչակ տրանսգենդերն Ազգային ժողով է եկել տիկին Զոհրաբյանի ստորագրությամբ, ինչ-որ թղթեր էին ցույց տալիս, դա բացահայտ սուտ է: Ոչ մեկին այս լսումներին հրավեր չի եղել»,- ասաց Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ օգտվելով մարդկանց անտեղյակությունից՝ փորձում են մանիպուլյացիա անել և օգտագործել մարդկանց:

«Լսումները բաց էին, և ով ցանկանար, կարող էր ներկա լինել: Այստեղ խնդիրն այլ է. մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են ու ոնց են ուղղորդում այդ շարժումները և այդ մարդկանց Հայաստանում: Պետք չէ հիվանդ գլխից առողջի վրա գցել»,- հայտարարեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան