Ինչո՞ւ ենք ապրիլին նշվող «Քաղաքացու օրը» կապում Մայիսի 1-ի հետ․ Հերիքնազ Տիգրանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
Բոլորը

Ազգային ժողովի ապրիլի 8-ի արտահերթ նիստում քննարկվում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը։

Նախագծի զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործադիրն առաջարկում է «Քաղաքացու օրը» նշել ապրիլի վերջին շաբաթ օրը, սակայն կարող է լինել իրավիճակ, երբ այդ օրը համընկնի մայիսի 1-ի հետ, ուստի դրան նախորդող շաբաթ օրվան՝ ապրիլի 24-ի հետ չհամընկնելու համար էլ առաջարկվում է «Քաղաքացու օրը» նշել արդեն մայիսի 1-ին հաջորդող կիրակի օրը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված առաջարկը, որ ապրիլին նախատեսված «Քաղաքացու օր» օրացուցային տոնի հաշվարկը որոշ դեպքերում տեղափոխվի մայիս ամիս։

«Եթե մեր խնդիրը ապրիլ 24-ի շաբաթ օրվա հետ համընկնում է, գուցե մենք նշենք այդ օրվան հաջորդող կլիրակի՞ օրը»,- ասաց  Տիգրանյանը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ պատգամավորին առաջարկեց համապատասխան առաջարկը գրավոր ներկայացնել, ինչն էլ կքննարկվի գործադիրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան