Օտարերկրյա քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

Հայաստանում աշխատող օտարերկրացի քաղաքացին կարող է նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ներկայացնել դիմում և փոխանցել Հայաստանում իր կուտակած կենսաթոշակային միջոցները օտարերկրյա պետությունում իր անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին, հայտնում են «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամից:

Եթե օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր և Հայաստանում ունի կենսաթոշակային կուտակային միջոցներ, ապա նա կամ նրա կողմից լիազորված անձը նախ դիմում է ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները համապատասխան օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու համար պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք ստանալու նպատակով:

Նախարարությունը ուսումնասիրում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը և, խնդիրներ չհայտնաբերելով, 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հավաստող տեղեկանքը մասնակցին կամ նրա լիազոր անձին և մասնակիցների ռեեստրը վարողին:

Հավաստող տեղեկանքը ստանալուց հետո մասնակիցը Կենտրոնական դեպոզիտարիա է ներկայացնում իր կենսաթոշակային միջոցներն օտարերկրյա պետությունում գործող իր կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու վերաբերյալ սահմանված դիմումը:

Կենտրոնական դեպոզիտարիան, որը կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողն է, 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը նրա ներկայացրած բանկային հաշվին: