Վանաձորում պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը, որը, ըստ փոխտնօրենի, մարզպետի դասընկերուհին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են, որպեսզի վերջերս դպրոցի տնօրեն նշանակված Կարինե Մարգարյանը հրաժարական տա:

Մինչ այս, տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցած թեկնածուներից և ոչ մեկը չէր հաղթահարել նախատեսված 5 բալային համակարգի շեմը: Թեկնածուներից Կարինե Մարգարյանը հավաքել էր 3 ձայն, իսկ դպրոցի փոխտնօրեն Մարիետա Հարությունյանը՝ 4 ձայն: Հարցը քննարկման էր ուղարկվել ՀՀ կառավարություն:

Վարչապետի որոշմամբ էլ դպրոցի տնօրեն էր նշանակվել Կարինե Մարգարյանը: Այսօր դասադուլ անող աշակերտներն ու նրանց ծնողները, սակայն, ուզում են տնօրենի պաշտոնում տեսնել Մարիետա Հարությունյանին:  Նրանք «Ընկեր Հարությունյան» գրությամբ պաստառներով պահանջում էին, որպեսզի չեղարկվի վարչապետի որոշումը:

Մարիետա Հարությունյանն էլ ասում է, թե ներկայիս տնօրենը մարզպետ Անդրեյ Ղուկասյանին դասընկերուհին է, ինչն էլ եղել է նրա տնօրեն նշանակվելու պատճառը. «Երեխաները և նաև ծնողներն ուզում են, որ ինձ տեսնեն այդ պաշտոնում: Բայց հարգարժան մարզպետն արդարությունը դրել է մի կողմ: Մենք, փաստորեն, անիմաստ ենք հեղափոխություն արել: Նույն հանրապետականների վիճակն է կրկնվում, նշանակում են՝ իրենց ծանոթ, բարեկամ, հարազատին, և այսօր նորից դպրոցը տուժում է»:

Դպրոց է այցելել Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը՝ հրավիրելով մանկավարժական խորհրդի նիստ: Հարությունյանի խոսքով՝ դասադուլն ուղղորդված է. «Արտառոց բան չեմ տեսնում, ուղղակի չգիտեմ՝ մարդիկ ի՞նչ ուղղորդմամբ և ի՞նչ հիմքով են բողոքի ակցիա անում: Կոլեկտիվը ոնց որ խնդիր չի տեսնում, որովհետև ամեն ինչ օրինականության սահմաններում է իրականացվել: Ինձ համար տարակուսելի է, որ երեխաների միջոցով ինչ-որ մեկն ուզում է պաշտպանվել կամ բողոքի ալիք բարձրացնել, որն անթույլատրելի է»:

Աշակերտները պնդում են, որ այնքան ժամանակ են դասադուլ անելու, մինչև փոխտնօրեն Հարությունյանին տեսնեն տնօրենի պաշտոնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան