«Ելք» դաշինքը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու ՀՔԾ քննիչի որոշումը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Ելք» դաշինքն այսօր բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը։ Բողոքը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել ԱԺ «Ելք»  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից։

Ինչպես ավելի վաղ Factor.am-ը, գրել էր Երևանի ավագանու ընտրություններից հետո հարուցված և «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործը Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր: 

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամների ձեռքում էր հայտնվել, նրանց պնդմամբ, Տարոն Մարգարյանի՝ Կոմիտաս 56 հասցեում գտնվող նախընտրական շտաբից հանված, ապա աղբամանը նետված փաստաթղթերով մի պարկ: Մոտ 30 էջից բաղկացած այդ նյութերում առկա էին ընտրողների ցուցակներ, մանրամասն նկարագրված էր՝ որտեղ և ինչպես է հարկավոր ընտրողներին գումարը փոխանցել:

Բացի այդ, կար ևս մեկ ցուցակ, որը ընդդիմադիրների պնդմամբ, վկայում էր, որ ընտրական գործընթացում ներգրավված են եղել նաև ոստիկանները, քանի որ փաստաթղթերից մեկը ուղարկված էր Ոստիկանությանը պատկանող ֆաքսի հեռախոսահամարից։ Խոսքն այս դեպքում ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով կազմված ցուցակի մասին էր, որում նշված էր՝ ընտրություններում ով ինչքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար:

Հատուկ քննչական ծառայությունը կարճման որոշման մեջ թեև չէր հերքել, որ ցուցակներն անմիջական առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, այդուհանդերձ պարզել էր՝ այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին:  

«Ելք»  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից դատախազին ուղղված դիմում ասվում է, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ  Ս. Մխիթարյանի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն անհիմն է և ենթակա ամբողջությամբ վերացման, որի հիմնավորումները Փաշինյանը ներկայացրել է ծավալուն դիմումում:

 

Շողիկ Գալստյան