«ԱԳԼՃԿ-ներում պետության ձեռքի ուժը կզգան»․ պատգամավորները՝ վարչապետի այսօրվա զգուշացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը գազալցակայանների տերերին ուղղված բանավոր զգուշացում է համարում վարչապետի այսօրվա խոսքը, ըստ որի՝ վերջին օրերին ավտոգազալցակայաններում գազը թանկացնողները դաժան հակահարված կստանան անձամբ վարչապետից:

«Բոլոր այն տնտեսվարողները, որոնք չարաշահումներ են արել, մեր քաղաքացիների դրամական միջոցներին անուղղակիորեն կպել են այս օրերին, նրանք պետության ձեռքի ուժը կզգան»,- խոստանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։

Պատգամավորը չի ասի, թե մասնավորապես ավտոգազալցակայաններ ունեցող որ օլիգարխներին էր զգուշացնում Նիկոլ Փաշինյանը, սակայն վստահեցնում է, որ պետությունը պարտավոր է նրանցից պաշտպանել իր քաղաքացիներին։

«Վերահսկողությունը լինելու է շատ խիստ և՛ գազի որակի առումով, և՛ ՀԴՄ կտրոնների առումով, և՛ վճարված հարկերի մասով»,-վստահեցնում է իշխանական պատգամավորը։

«Իմ քայլ»-ական մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Մանուկյանը մեծ հաշվով հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել՝ գազալցակայանների տերերը օգտվել են նոր օրենքի այն դրույթից, որ այսուհետև գազով լիցքավորվող ավտոմեքենաների վարորդները կվճարեն ոչ թե խտության համար, այլ՝ կիլոգրամի և այդ պատճառով բարձրացրել են գազի գինը։

«Փետրվարի 15-ին կառավարության որոշումով հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որ չափողականությունն այսուհետև լինելու է կիլոյով, որը, ըստ էության, վերջնական սպառողի համար ավելի թափանցիկ և հասկանալի տարրեր է պարունակում, այսինքն, հավելյալ մտահոգություններ, որ, չգիտեմ, գազի որակն այն չէ, և նրանք, ըստ էության, մեծ բեռ են կրում խորանարդ մետրով վճարելու դեպքում․ որոշակիորեն փորձ է կատարվել բարելավել սպառողի կյանքը»,- արձանագրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը։

Ըստ նրա, Տնտեսական մրցակցության հանձնաժողովը դեռ կպարզի, թե ինչո՞ւ են գազալցակայանները բարձրացրել լիցքավորվող գազի գինը։ Պարոն Մանուկյանը վարչապետի զգուշացումը տնտեսվարող սուբյեկտի գործունեությանը միջամտություն չի համարում։

«Գնագոյացման մեխանիզմներում չափազանց կարևոր է, որ այն լինի արդար, այսինքն՝ չլինեն անազնիվ մրցակցության տարրեր։ Նախ պատկան մարմինները, առաջին հերթին՝ ՏՄՊՊՀ-ն, ուսումնասիրում են շուկայում գնագոյացման մեջ արդար մրցակցության կամ ազնիվ մրցակցության ապահովումը և, երկրորդ, տեսչական մարմիններն ուսումնասիրում են, որ էն ամրագրված ստանդարտները, որոնք վերջնական սպառողը պետք է ստանա, դրանք համապատասխան են օրենքի տառին»,- ասում է Արտակ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը համաձայն է՝ թող համապատասխան հանձնաժողովը նախ զբաղվի սպառողների շահերի պաշտպանությամբ, ամեն ինչով չէ, որ պետք է զբաղվի վարչապետը:

«Եթե վարչապետը զբաղվում է ամեն խնդրով, նշանակում է մնացած բոլորը չեն աշխատում, բոլորին պետք է աշխատանքից հեռացնել։ Եթե նման խնդիրները, մանր խնդիրները, ԱԳԼՃԿ-ում գազի գնի խնդիրը կամ ինչ-որ չարաշահումներ գալիս հասնում են վարչապետի քննարկմանը, էդ նշանակում է, որ մինչև վարչապետ եղած ոչ մի օղակ չի աշխատել և իր գործառույթը ճիշտ չի կատարել»,- ենթադրում է ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Վարչապետն, ըստ պատգամավորի, չպետք է տնտեսվարողներին հորդորի պահպանել ազնիվ մրցակցության խաղի կանոնները, նրանք միշտ էլ մի ճեղք կգտնեն ինչ-որ բան թանկացնելու համար։ Սակայն ինչո՞վ բացատրել, որ մենաշնորհ չունեցող գազալցակայանային բիզնեսում բոլոր տնտեսվարողները միաձայն բարձրացրել են գազի գինը․ «Մեզ մոտ երկիրը փոքր է, տնտեսվարողները շատ չեն և բոլորն իրար ճանաչում են և կարողանում են պայմանավորվածության գալ»:

Ի դեպ, ըստ Գևորգ Գորգիսյանի, իրականում գազի խտությունից կիլոգրամի անցնելը չպետք է լրջորեն ազդեր գնի փոփոխության վրա, և Արտակ Շաբոյանի հանձնաժողովը պետք է նաև սա փորձի պարզաբանել, թե ինչու գազալցակայաններում բարձրացավ գազի գինը։

Մհեր Արշակյան