Եվրամիության հետ խորքային համագործակցությունն անճանաչելի կդարձնի Հայաստանը․ լրացավ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-րդ տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
30.03.2026 | 12:39
Մեկնարկել է շախմատի Հավակնորդների մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 12:28
Պակիստանը հայտարարել է, որ «առաջիկա օրերին» կարող է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները
30.03.2026 | 12:19
⁠Իրանը հաստատել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի մահը
30.03.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՔՊ-ի վարչապետի թեկնածու // Հայաստանում տեղումները կշարունակվեն․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 12:01
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ծանր ջրի գործարանը «վնասվել» է Իսրայելի հարվածից․ այն այլևս չի գործում
30.03.2026 | 11:53
Իրանը հայտնել է Բնական պաշարների կազմակերպության անվտանգության ստորաբաժանման ղեկավարի զոհվելու մասին
30.03.2026 | 11:48
Ջորջիո Պուլասն Արման Ծառուկյանին վճարել է պարտված գրազը՝ 10 հազար դոլար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 11:40
Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը
30.03.2026 | 11:28
Բոգոտա․ Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
30.03.2026 | 11:24
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց
30.03.2026 | 11:11
Լիբանանում ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել
30.03.2026 | 11:05
Մարգահովիտ բնակավայրում գազ չի լինի
30.03.2026 | 10:51
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը հայտնի են
Բոլորը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լիահույս է, որ առաջիկա ամիսներին Եվրամիության երկրների հետ Հայաստանի քաղաքացիների վիզաների ազատականացման հարցում տեսանելի առաջընթաց կգրանցվի։  Եվրամիության դեսպանն այսօր այդպիսի հայտարարություն արեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովին։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ից Հայաստանը սկսել է վիզային ռեժիմի ազատականացման հարցով խորհրդակցություններ ԵՄ երկրների հետ։ Նշենք, որ վիզային ռեժիմի ազատականացումը Արևելյան գործընկերության նախաձեռնության 20 նպատակներից ընդամենը մեկն է: «Այդ նպատակներից շատերի համար իսկապես մեծ ջանքեր ենք գործադրում և արդեն կոնկրետ որոշումներ ունենք, ինչպես, օրինակ, Հայաստանի տրանսպորտային ցանցի ընդլայնումը, Թբիլիսիում եվրոպական դպրոցի հիմնումը»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

Արևելյան գործընկերության որոշ երկրներում գերխնդիր է իրավունքի գերակայությունը։ Եվ ըստ Պյոտ Սվիտալսկիի, Հայաստանն այստեղ առանձնանում է․ «Հայաստանը շատ լավ օրինակ է, որովհետև Հայաստանի զարգացումները ծառայում են, օրինակ, որպես մի երկրի, որն ի վիճակի է իրականացնել մեծ փոփոխություններ և շատ լուրջ գործընթացների մեջ ներառվել»։

Թաշվյա հեղափոխությունից հետո Եվրամիության աջակցությունը Հայաստանին դարձավ առավել ակներև։ Մարտի 5-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստացել է Եվրամիության ղեկավարության հավաստիացումը՝ աջակցել Հայաստանում 13 խոշորամասշտաբ ծրագրի իրականացմանը։

Ըստ այդմ՝ ԵՄ-ն ֆինանսական միջոցներ կհատկացնի Հայաստանում ճանապարհաշինության, ոստիկանության, էներգետիկ, կրթական, դատաիրավական, հարկային և այլ համակարգերի բարեփոխման համար։ Մարտի 19-ին հրավիրված ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ-ից բացի ծրագրերի իրականացման նպատակով ներդրում պետք է կատարի նաև Հայաստանը:

«Եվրամիության առաջարկած մեխանիզմը հետևյալն է՝ նրանք ասում են, որ մենք պատրաստ ենք մի մասով գրանտ տալ, բայց ակնկալում են, որ Հայաստանը ևս իր ներդրումը կունենա։ Սա կարող է ենթադրել պետական պարտքի ծավալի մեծացում, և մենք պետք է քննարկենք՝ պատրաստ ենք գնալ այս ճանապարհով, թե՞ ոչ»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Ըստ Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում Հայաստանի ամենամեծ նվաճումը Եվրամիության աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացն է՝ հատկապես արդարադատական, մարդու իրավունքների, տնտեսական ոլորտներում։

«Եվրամիությունն ուզում է տեսնել ժողովրդավար, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը հարգող Հայաստան։ Մեր վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչ խանդավառությամբ ընդունվեց Եվրոպայի կողմից թափանցիկ, արժանահավատ ընտրությունների անցկացումը, և սա մեծ խանդավառություն առաջացրեց Եվրամիության կողմից»,- ասաց Տիգրան Մանվելյանը:

Ըստ Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ Հայաստանը Եվրամիության հետ գտնվում է արժեքային նույն դաշտում: «Անշուշտ, եվրոպական արժեհամակարգը մեզ ամենամոտիկ կանգնածն է, մեզ ամենահոգեհարազատն է՝ դա լինի ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, որոնք համահունչ են եվրոպական արժեհամակարգին և բարեփոխումները գնում են այդ ուղղությամբ»,- նշեց Տիգրան Մանվելյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ Եվրամիության հետ խորքային և իրական համագործակցությունը դրականորեն անճանաչելի կդարձնի Հայաստանը։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի նոր իշխանությունները, ի տարբերություն նախկինի, ԵՄ-ի հետ հարաբերություններում իմիտացիայի ճանապարհով չեն գնում։

«Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները նախկին իշխանության օրոք ձևակերպվել են հետևյալ կերպ՝ դուք փողը տվեք, մենք գիտենք ինչպես ծախսել։ Եթե անգամ նույնիսկ թղթի վրա համաձայնեցվել են որոշակի գործողություններ, այնուամենայնիվ, դրանք հավուր պատշաճի չեն իրականացվել։ Այժմ ակնհայտ է՝ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները փակ քննարկումների ժամանակ ասում են, որ մենք այլևս չենք էլ ուզում տեքստերում գրվեն այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ խրախուսել, աջակցել, նպաստել և այլն, կոնկրետ գործողություն, կոնկրետ արդյունք»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Օգտագործելով Եվրոպական պատվիրակության ղեկավարի հետ հանդիպման հնարավորությունը, լրագրողները նրանից հետաքրքրվեցին Վիեննայում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման և Արցախի հարցով հետագա բանակցությունների մասին։ Պյոտր Սվիտալսկին հավաստիացրեց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ամբողջությամբ վերահսկում է գործընթացը, իսկ Եվրամիությունը պատրաստ է աջակցել կարգավորման գործընթացին։

Ռոբերտ Անանյան