Վենեսուելայի նախագահն օգնություն է խնդրել Հռոմի պապից՝ կասեցնելու ԱՄՆ ռազմական սպառնալիքը
Քաղաքականություն
23.08.2017 | 12:08Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգնություն է խնդրել Հռոմի պապից՝ կասեցնելու ամերիկյան ռազմական սպառնալիքը. փոխանցում է news.rambler.ru-ն:
«Թող Հռոմի Ֆրանցիսկոս պապն օգնի կասեցնելու ԱՄՆ ռազմական սպառնալիքն ու հարգալից երկխոսություն կազմակերպի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Մենք շատ տարբերակներ ունենք Վենեսուելայի համար: Ի դեպ, ես չեմ բացառում ռազմական տարբերակը»: