Մինչև ամսվա վերջ Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան կնշանակվի. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռևս ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն շուտով դեսպան է նշանակվելու քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, և ագրեմանը (կառավա­րության համաձայնությունը՝ իր երկրում տվյալ անձին որպես դիվանագիտա­կան ներկայացուցիչ ընդունելու) արդեն ուղարկվել է վրաց իշխանությունների կողմից:

 

Այս կադրային փոփոխությունը մի կողմից պայմանավորված էր աշխար­հահռչակ մարզիկի՝ դեսպանի պաշտո­նում չհաջողելու հանգամանքով, մյուս կողմից՝ նրա առողջական վիճակով: Դե, իսկ Սերգեյ Մինասյանն էլ երիտասարդ քաղաքագետ է, ծնունդով Ջավախքից՝ Ախալքալաք քաղաքից: Եվ քանի որ մե­զանում պրոֆեսիոնալ դիվանագետները չեն դեսպան նշանակվում, ապա նա լիո­վին տեղավորվում է այդ պաշտոնի տրա­մաբանության մեջ: Սակայն ամիսներն անցնում են, իսկ նշանակումը ձգձգվում է: Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռ նորություն չունենք, որովհե­տև արձակուրդային շրջանը դեռ չի վեր­ջացել, ես կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ նորություն կունենանք»: Այսինքն՝ իր ագրեմանն արդեն եկե՞լ է: Պարոն Մինասյանն ասաց. «Չեմ կարող դա հա­ստատել, որովհետև ես քաղաքում չեմ եղել և տեղյակ չեմ՝ արդյոք նախարա­րությունն ստացել է, թե ոչ»»:

 

Առավել մանրամասն՝ թեթրի այսօրվա համարում: