ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ԱՄՆ-ին առաջարկել է Իսրայելին մի քանի նահանգ նվիրաբերել

Լուրեր

04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը և առաջարկել Հարավային Քարոլինան նվիրաբերել իսրայելցի գործընկերներին: Այս մասին հայտնում է Interfax-ը:

«ԱՄՆ-ն բավականաչափ հողեր ունի, որոնք մեծ տարածք են զբաղեցնում։ Դրանք կարելի է հանձնել Իսրայելին, օրինակ՝ Հյուսիսային կամ Հարավային Քարոլինան: Հարավային Քարոլինան շատ լավ տարածք է։ Եթե ԱՄՆ ղեկավարությունն իսկապես ցանկանում է իսրայելական կողմի աջակցությունը ստանալ, Իսրայելին մի քանի նահանգ թող նվիրաբերի»,- հայտարարել է Ջաֆարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում:

Նա նշել է, որ Գոլանի բարձունքներն իրենց տարածքն են և իրենք այն կվերադարձնեն:

«Իմ երկրի կառավարությունը կարծում է, որ այդ փաստաթուղթն ԱՄՆ նախագահի կողմից նվեր է Իսրայելի վարչապետին: Այն միակողմանի նախաձեռնություն է, որը չունի քաղաքական, իրավական կամ բարոյական լեգիտիմություն և ոչ մի կերպ չի կարող որոշել մեր երկրի ճակատագիրն ու զրկել մեզ մեր երկրի անբաժանելի մաս կազմող տարածքից»,- ասել է Ջաֆարին։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ նման մոտեցումը խոչընդոտում է ՄԱԿ-ի աշխատանքին և ցույց տալիս, որ ամերիկյան ղեկավարությունը ՄԱԿ-ի հետ այլևս հաշվի չի նստում, անտեսում է միջազգային լեգիտիմության վերաբերյալ բանաձևերը և գործում տարածաշրջանում խաղաղության վերականգնման դեմ:

Ըստ նրա՝ ամերիկյան ղեկավարությունն այս քայլով հայտարարում է, որ դադարեցրել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացքում միջնորդի իր դերը և խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 242, 497 և 338 բանաձևերը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ էր ստորագրել, որով ճանաչում է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը: Դրան անմիջապես հաջորդել էր Սիրիայի պահանջը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին:

Նելլի Մելքոնյան