Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է սատարել Brexit-ի չեղարկման հանրագիրը

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է սատարել Brexit-ի չեղարկման հանրագիրը՝ չնայած ԵՄ կազմում մնալու օգտին ստորագրահավաքին արդեն 5.8 մլն մարդ է միացել. փոխանցում է rbc.ru-ն:

Նախարարների կաբինետում կարծում են, որ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքների վերանայումը կխաթարի բրիտանական հեղափոխության հանդեպ վստահությունը:

«Կառավարությունը չի չեղարկի 50-րդ հոդվածի գործողությունը (Միությունից դուրս գալու իրավունքի մասին ԵՄ համաձայնագրի): Մենք կհարգենք 2016թ. հանրաքվեի արդյունքները և կաշխատենք խորհրդարանի հետ՝ կնքելու համար գործարքը, որը կապահովի Եվրամիությունից մեր ելքը»,- ասված է պաշտոնական պատասխանում:

Վերջին տվյալներով՝ Brexit-ի չեղարկման ստորագրահավաքին միացել է 5.814 մլն մարդ: «Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալը «ժողովրդի կամքն» է: Մենք պետք է վերջ դնենք սրան՝ ցուցադրելով Եվրամիությունում մնալու հասարակական կամքը»,- ասված է հանրագրի հեղինակների պահանջում:

Կառավարությունում նշել են, որ հարգում են ստորագրահավաքին միացած միլիոնավոր մարդկանց կամքը, սակայն դա թույլ չի տալիս հրաժարվել հանրաքվեի արդյունքներից, որին մասնակցել է թագավորության ընտրողների երեք քառորդը, և Brexit-ի օգտին քվեարկել է 17.4 մլն մարդ:

Բրիտանական օրենսդրության համաձայն՝ ապրիլի 1-ին հանրագիրը կքննարկվի խորհրդարանում:

Նշենք, որ Լոնդոնին և Բրյուսելին չի հաջողվել համաձայնության հասնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ: ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են հետաձգել Brexit-ը՝ մարտի 29-ից մինչև մայիսի 22-ը, սակայն պայմանով, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն կտա գործարքին: Իսկ եթե բրիտանացի օրենսդիրները դա չանեն, Brexit-ը տեղի կունենա ապրիլի 12-ին: