Սիրիան պահանջել է Գոլանի բարձունքների հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ գումարել

Լուրեր

12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիան պահանջել է Գոլանի բարձունքների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու մասին հռչակագիր էր ստորագրել:

Նշենք, որ ԱՄՆ նախագահի այս որոշումը քննադատել են արաբական մի շարք երկրներ: ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը նախկինի պես Գոլանի բարձունքներն Իսրայելինը չի համարում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը շրջանցելով՝ Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխությունը ՄԱԿ-ի որոշումների ուղղակի խախտում է:

Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքներն Իսրայելը Սիրիայից գրավել է 1967 թվականին, Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981-ին Իսրայելի խորհրդարանը «Գոլանի բարձունքների մասին» օրենք է ընդունել, որը միակողմամի կարգով այդ տարածքն իսրայելական է ճանաչում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, սակայն, 497 բանաձևով բռնակցումն անօրինական է ճանաչել, իսկ Դամասկոսը շարունակում է Գոլանի բարձունքներն իր տարածքը համարել: