«Հեղափոխության շունչը մենք էլ զգացինք»․ Ավշարի դպրոցում ոգևորված են տնօրենի հրաժարականով

Լուրեր

10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել»,- այս մասին Factor.am-ը տեղեկացավ մարզպետարանի կայքից։

Հերմինե Անդրեասյանը պարզաբանել է, որ աշխատանքի 2 շաբաթվա ընթացքում, չնայած իր վերապրածին, ամենից շատ իրեն մտահոգել ու շարունակում է մտահոգել դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու իրավունքի ոտնահարման հանգամանքը։

«Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր այս քայլս որպես թուլություն կորակեն, քանի որ ընտրված լինելով որպես օրինական տնօրեն և չոտնահարելով Ավշարի միջնակարգ դպրոցում դասավանդող որևէ ուսուցչի և սովորող որևէ աշակերտի իրավունք, հրաժարական եմ տալիս, սակայն հույս ունեմ, որ որպես ներկա կամ ապագա ծնողներ, ձեզանից յուրաքանչյուրը կհասկանա իմ որոշումը։ Ինձ համար իմ ապագա երեխայի առողջությունը շատ կարևոր է, իսկ ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար»,- նշում է Հերմինե Անդրեասյանը։

Նա շնորհակալություն է հայտնել նաև այն մարդկանց, որոնք այս ընթացքում եղել են իր կողքին։

Հիշեցնենք, որ Ավշարի դպրոցում կրթական միջավայրը խաթարվել էր մարտի 12-ից սկսած։ Նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանը փորձել էր աշխատանքից հեռացնել փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին, սակայն ուսուցչական կոլեկտիվն ընդդիմացել էր։ Աշակերտները ևս, ի պաշտպանություն փոխտնօրենի, սկսել էին դասադուլ։

Մարտի 22-ին Factor.am-ի հետ զրույցում տիկին Անդրեասյանը խոստովանել էր, որ փոխտնօրենին հեռացնելու որոշումը սխալ է եղել․ «Կոնկրետ ընկեր Մարտիրոսյանի դեպքում ես, իհարկե, սխալվել եմ։ Ես նրան այդպիսի առաջարկ անելու իրավունք էլ չունեի, որովհետև չէի ճանաչում, միգուցե, իսկապես, ես կարող էի աշխատել, միգուցե պետք էր աշխատել հետո որոշել»,- ասել էր տիկին Անդրեասյանը։

Անդրեասյանը համարվում էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալը, և ըստ ավշարցիների, նորընտիր տնօրենը փոխտնօրենի պաշտոնում պետք է նշանակեր մարզպետի մորաքրոջ հարսին։ Factor.am-ի հետ զրույցում Ավշարի դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի Շուշան Ղահրամանյանն ասաց, որ մանկավարժական կոլեկտիվը համարում է բարոյական հաղթանակ:

«Մեզնից իրավական հիմքեր էին պահանջում, թե ինչու տիկին Անդեասյանը պիտի չպաշտոնավարի դպրոցում, բայց հաշվի չէին առնում, որ խախտվել են բարոյական և մարդկային օրենքներ։ Սա, կարելի է ասել, բարոյական հաղթանակ է։ Ոգևորություն կա մանկավարժական կոլեկտիվի մոտ, քանի որ եթե մի բանի համար պայքարում ես ու հասնում ես արդյունքի, բնական է, որ ոգևորվում է։ Հեղափոխության շունչը, կարելի է ասել մենք էլ զգացինք։ Քանի որ եթե նախկին իշխանության ժամանակ այսպիսի բան լիներ, գուցե մենք համակերպվեինք, բայց այսօր ուսուցչի ձայնը լսելի եղավ, մեր կարծիքը հաշվի առնվեց։ Մեր բարոյական իրավունքներն էին խախտվել, մենք վատ բան չենք արել, պայքարել ենք մեր իրավունքների համար»,- ասաց Շուշան Ղահրամանյանը։

Նա տեղեկացրեց, որ վաղը դպրոցում գումարվելու է մանկավարժական խորհրդի նիստ, որի ժամանակ տնօրենի հրաժարականի դիմումը կընդունվի։ Տիկին Ղահրամանյանն ասաց, որ երեխաները դասի են ներկայանալու երկուշաբթի օրվանից, այս պահին գտնվում են արձակուրդում։ Նա տեղեկացրեց, որ Հերմինե Անդրեասյանը մինչ տնօրեն աշխատելը եղել է ուսուցչուհի, սակայն նրա հետագա աշխատանքի հետ կապված տեղեկություն չունեն։

Հիշեցնենք, որ Հերմինե Անդրեասյանը Ավշարի դպրոցի տնօրեն էր ընտրվել մարտի 1-ին՝ 7 կողմ, 1 ձեռնպահ ձայնով, և պաշտոնավարեց 25 օր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Ավշարի դպրոցում կրքերը չեն հանդարտվում․ տնօրենի և ուսուցիչների առճակատումից տուժում են աշակերտները։

Ռոբերտ Անանյան