Եթե անգամ սպայի կողմից Քրօրենսգրքով հետապնդվող արարք է եղել, զինծառայողն իրավունք չունի նման ակցիայի դիմել․ ՊՆ մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանի հետ

– Հրամանատարներից մեկի վարքի դեմ բողոքող և Մեղրու զորամասը կարճ ժամանակով լքած 600 զինվորների մի մասին արդեն տեղափոխել են Արցախ՝ առաջնագիծ: Որոշ զինվորների էլ, ըստ ՊՆ-ի, կարող է կալանք սպառնալ: Պարո՛ն Ավետիսյան, նախ՝ կցանկանայի իմանալ, թե այսօր վարչապետի այցը և փակ հանդիպումը ՊՆ-ում ինչի՞ հետ է կապված, և արդյո՞ք քննարկվելու է Մեղրու զորամասում տեղի ունեցած դեպքը:

– Նախ՝ նշեմ, որ վարչապետի հանդիպումը սպայակազմի հետ փակ չէ, դա սովորական, պլանային հանդիպում է, որն իրականացվում է բարձրագույն հրամանատարական կազմի հավաքների շրջանակում: Փակ նշումը որոշակի գաղտնիության շղարշով է պատում, բայց իրականում պարզապես աշխատանքային հանդիպում է, որի ընթացքում, որքանով տեղյակ եմ, վարչապետը հանդես է գալու նաև դասախոսությամբ: Ինչ վերաբերում է դեպքին, ոչինչ ասել չեմ կարող, քանի որ թեմատիկ օրակարգին ծանոթ չեմ:

– Իսկ Դուք, որպես ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար, այցելե՞լ եք զորամաս, խոսե՞լ եք զինվորների, հրամանատարների հետ, տեղյա՞կ եք՝ այնտեղ ինչ է կատարվել:

– Դեպքի մասին, բնականաբար, տեղեկացվել ենք: Ինչ վերաբերում է այցին, քանի որ քննություն էր ընթանում այդ ժամանակահատվածում, և հաշվի առնելով նաև մեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը, քանի որ «թեժ գիծը» նույնպես գտնվում է մեր հսկողության ներքո, դեռևս չենք կարողացել այցելել զորամաս, ինչպես նաև այն զինծառայողներին, որոնք ներգրավված են եղել այդ միջադեպում: Բայց, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս մենք կաշխատենք այն անձանց հետ, ովքեր, ենթադրաբար, առավել ակտիվ մասնակցություն են ունեցել, կփորձենք պարզել իրականությունը: Միաժամանակ նշեմ, որ ծնողներն էին մեզ զանգահարել, հատկապես՝ ծնողներից մեկը շատ ակտիվ բարձրացրեց հարցը, նրան առաջարկեցինք հանդիպել: Նա սկզբում այցելել էր որդուն, հետո եկավ մեզ մոտ, մենք իր իրավունքները պարզաբանեցինք, բացատրեցինք իրավիճակը, նաև՝ մեր դիրքորոշումը: Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, խնդիրը գտնվել է մեր տեսադաշտում, բայց պետք է ասել, որ դեպքը, ըստ էության, քրեաիրավական, կարգապահական տարրեր պարունակող դեպք էր, նաև, դա էլ նշեմ, վտանգավոր: Մարդու իրավունքների անվան տակ նմանօրինակ քայլի գնալը, կարծում եմ, առնվազն պետք է առավելագույն խստությամբ պատժվի: Դեպքի սպեցիֆիկան մեզ ստիպում է, որ մենք առավելագույն ուշադրություն դարձնենք դրա խորքային պատճառներին: Դա մեր հիմնական խնդիրն է:

– Դուք ասում եք, որ չեք այցելել, չեք խոսել զինվորների հետ, սակայն նշում եք, որ պետք է խստագույնս պատժվեն նման դեպքերը: Այսինքն՝ այստեղ մարդու իրավունքների կենտրոնի առաքելությունը ո՞րն է:

– Մարդու իրավունքների կենտրոնի առաքելությունը զինծառայողների իրավունքների պաշտպանությունն է:

– Բայց այս դեպքով, փաստացի, չեք զբաղվել մինչև վերջ:

– Իրականում՝ դեպքով զբաղվելու մի քանի տարբերակներ կան: Առաջին հերթին մեզ պետք է դիմեին: Կա «թեժ գիծ», ծնողները ևս կարող էին դիմել: Նրանք նշում են, որ իրենք չեն կարողացել պարզել, թե որտեղ են իրենց որդիները: «Թեժ գիծ» զանգահարելու դեպքում մենք կկարողանայինք իրենց համապատասխան ինֆորմացիա տրամադրել: Երկրորդ՝ զինծառայողները փաստում են, համենայն դեպս՝ քննության ընթացքում, ինչպես նաև ծնողների դիտարկման մեջ է այդպես նշվում, որ զինծառայողներն իրենց հրամանատարներից մեկի վարքագծից դժգոհ են: Դա ևս ունի համապատասխան կարգով բողոքարկելու մեխանիզմ: Այսինքն՝ կար ըստ վերադասության բողոքարկելու հնարավորություն, «թեժ գիծ» զանգահարելու հնարավորություն, ռազմական ոստիկանություն դիմելու հնարավորություն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան