ԱՄՆ հատուկ դատախազը Թրամփի նախընտրական շտաբի և Մոսկվայի միջև կապ չի գտել

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների հանգամանքները հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հաստատել է, որ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և Մոսկվայի միջև կապ չի եղել: Այս մասին գրում է Politexpert-ը:

Մյուլլերի խոսքով՝ Թրամփը որևէ հանցագործություն չի կատարել ո՛չ նախընտրական արշավի ժամանակ, ո՛չ էլ քվեարկության ընթացքում:

Նշենք, որ երկու տարի տևած հետաքննության արդյունքում չեղարկվել են Թրամփի հետ կապված բոլոր կասկածները: Մեղադրանք չի առաջադրվել նաև ռուսական կողմին:

Արձագանքելով տեղեկությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքներն ամբողջությամբ արդարացնում են իրեն:

«Դավադրության ապացույցներ չկան, արդարադատությանը խոչընդոտելու ապացույցներ չկան»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի հետ Թրամփի դավադրության մասին մեղադրանքներն առաջին անգամ հնչեցին 2016 թվականի նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո: Դեմոկրատական կուսակցությունը, որի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրություններում պարտվեց, հայտարարեց, որ Ռուսաստանն ազդել է քվեարկության արդյունքների վրա, և հետաքննություն նախաձեռնեց: Մոսկվան իր հերթին բազմիցս հերքել է այս մեղադրանքը՝ այն ԱՄՆ-ում ներքին պայքար կոչելով: