Շաքարավազ, բանան, բենզին ներկրող խոշոր ընկերությունների տեսակարար կշիռը փոխվել է. մրցակցային պայմաններ են փոխվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ հավանության արժանացած «Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Հարցը զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր ելույթի առաջին հատվածում առանձնացրեց տնտեսական զարգացմանն ուղղված մի շարք քայլեր՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն գործարար միջավայրը կառուցել այնպես, որ ներդրողներն իրենց ժամանակի մեծ մասը ծախսեն ներդրումային ծրագրերը զարգացնելու ուղղությամբ և խոչընդոտների չհանդիպեն։

Ըստ նախարարի՝ տնտեսական քաղաքականության նպատակն է շուկան դարձնել ազատական, իսկ ներդրումային միջավայրը՝ այնպիսին, որ պետական ներդրումների պարագայում ունենանք բարձր շահութաբերություն։

Խոսելով շուկայի ազատականացման մասին՝ Տիգրան Խաչատրյանը կարևորեց մի շարք ոլորտներում արձանագրված ցուցանիշները. «Եթե մենք խոսում ենք շուկաների ազատականացման մասին, ապա պետք է ասեմ, որ 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն, բանան ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս՝ նախկին 57-ի փոխարեն, բենզին ներկողինը՝ 29 տոկոս՝ նախկին 49-ի փոխարեն»:

Նախարարն առանձնացրեց նաև ստվերի դեմ տարվող պայքարի արդյունքում հայտարարագրված աշխատատեղերի քանակը՝ նշելով, որ 2018 թվականին հայտարարագրվել է ավելի քան 37 հազար աշխատատեղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան