Զորամասում մահացած կապիտանը գրություն է թողել

Լուրեր

12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեղրիում իր իսկ աշխատասենյակում մահացած կապիտանը դրական է բնութագրվել ծառայության վայրում:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ զինծառայողի մահվանից հետո գրություն է հայտնաբերվել, որտեղ նա խնդրել է ոչ մեկին չմեղադրել, նշելով, որ ոչ ոք մեղավոր չէ և որ գիտակցում է, թե ինչ է անում:

1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանը, մեր տեղեկություններով, նախկին դատախազ Աշոտ Մկրտչյանի բարեկամն է:

Երիտասարդը դրական է բնութագրվել ինչպես ծառայության վայրում, այնպես էլ՝ շրջապատի կողմից:

Ավելին, հայտնի է դարձել նաև, որ խնդիրներ և պարտքեր չի ունեցել, իսկ թե ինչու է դիմել այդ քայլին, դեռևս պարզ չէ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 16.20-ի սահմաններում. զինծառայողին զորամասի իր աշխատասենյակում հայտնաբերել են ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։

Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա.Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել է, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալներ, ուստիև՝ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: