Բաքվի համար առաջին կրակոցի քաղաքական գինը անընդունելիորեն բարձր է լինելու․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ ևս մեկ անգամ նշվեցին այն երեք սկզբունքներն ու վեց տարրերը, որի շուրջ մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունն ընթացել են բանակցություններ։ Համանախագահները փաստեցին, որ  իրենց կարծիքով ղարաբաղյան հարցի վերջնական կարգավորումը հնարավոր է այս շրջանակներում։

Այս մասին այսօր՝ մարտի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացներին, ասաց  քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝  հիշեցնելով, որ նույն հայտարարությանը հղում անելով էլ երեկ խնդրի վերաբերյալ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ալիևը եկավ այն եզրակացության, որ, ըստ այդ հայտարարության, համանախագահներն էլ են դեմ, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղան, մինչդեռ համանախագահների հայատարարության մեջ գրված էր, որ միակողմանիորեն դա անել հնարավոր չէ»,-ընդգծեց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ ռուսական դիվանագիտական շրջանակներից անգամ կան արձագանքներ, որ Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադարձը ոչ թե քմահաճույք է, այլ վերադարձ հակամարտության իրական  կոնֆիգուրացիային։

Ռուբեն Մեհրաբյանի փոխանցմամբ՝ դատելով  համանախագահների և ՀՀ ԱԳՆ-ի խոսնակի հայտարարություններից կարող ենք ենթադրություններ անել, որ նախապատրաստվում  Փաշինյան-Ալիևը հանդիպում, իսկ մինչ այդ հանդիպումն էլ  տեղի ունեցավ Արցախի և ՀՀ-ի համատեղ ԱԱԽ նիստը, որը հաջորդեց համանախագահների հայտարարությանը՝ փաստելով․ «Հայաստանը վճռական է տրամադրված Արցախի շահերը պաշտպանելու, բանակցային գործընթացը շարունակելու և անհրաժեշտության դեպքում՝ ևս մեկ անգամ խաղաղություն պարտադրելու հարցերում»։

Քաղաքագետը շեշտում է Ադրբեջանն այսօր պարզապես հանդես է գալիս դեմքի փրկության տրամաբանությամբ և կամակորություն է անում Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հարցում, քանի որ ստիպված է լինելու ադրբեջանական հանրությանը դրա համար հաշվետվություն ներկայացնել։

Քաղաքագետն անդրադարձավ նաև վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազմանը և նշեց․ «Այս հարաբերական անդորրը էապես բարձրացնում է հիպոթետիկ առաջին կրակոցի քաղաքական գինն ապագայում: Բաքվի համար  առաջին կրակոցի քաղաքական գինը լինելու է անընդունելիորեն բարձր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան