Սեպտեմբերի 1-ից 30-ը Երևանում կիրականացվի «Անվտանգ երթևեկության միամսյակ» ծրագիրը

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին, աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր, գույքագրել առկա խնդիրները և սեղմ ժամկետում դրանց լուծում տալ. հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում նորերով փոխարինվել են մաշված և գունաթափված ՀՀ պետական դրոշները, ինչի հետ կապված հանձնարարվել է ՀՀ պետական դրոշներով ապահովել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մասնավոր հանրակրթական և արտադպրոցական հաստատություններին:

Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատակազմի տրանսպորտի վարչությանը ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից 30-ը, ավանդույթի համաձայն, իրականացնել «Անվտանգ երթևեկության միամսյակ» համալիր ծրագիրը և կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն:

Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու և քաղաքացիների պատշաճ փոխադրումներ իրականացնելու նպատակով: