Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

Լուրեր

09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
09.07.2026 | 21:00
«Ուժեղներն» այնքան թույլ են, էլ ինչքա՞ն թուլացնենք․ փողոց չեն կարող գեներացնել՝ իրար հետ լեզու չեն գտնում․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ դատական համակարգի ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005 թվականին վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է:

Ա. Ս.-ն միաժամանակ հայտնել է, որ իր հոր ծանոթը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ.-ի ամռանը վերը նշված խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավորին և վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ:

Դրանից հետո հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10.000 ԱՄՆ դոլար գումար: Հետագայում պարզվել է, որ Ա. Ա.-ն այդ գումարից 3.000 ԱՄՆ դոլարը վերցրել է իրեն, իսկ մնացած` 7.000 ԱՄՆ դոլարը փոխանցել դատավորին:

Այսպիսով, դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության ենթադրաբար տեղի ունեցած հանցագործության դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: