էն, որ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, չի նշանակում, որ պետք է մերժվի․ Կառավարությունն ընդունեց ԼՀԿ-ի ներկայացրած օրենքի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Կառավարության մարտի 21-ի նիստում ընդունվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը «Վար­չական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի իրավակար­գա­վորումների վերաբերյալ։

Նախագծում ասվում է, որ վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, որոնք քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդային ծառայություններ, այսպես ասած, «վարկ ստանալու օգնություն»: Նշված առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում, փողոցներում:

Ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում՝ պարզվել է, որ նշված անձինք հիմնականում որևէ կերպ չեն համագործակցում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, այլ, ունենալով միայն որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ, մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որևէ միջնորդի և միջնորդավճարի: Այդ ծառայությունների դիմաց քաղաքացիներից պահանջում և ստանում են միջնորդավճարներ, որոնք շատ հաճախ կազմում են ստացվող վարկի մինչև 25-30 տոկոսը՝ արդյունքում քաղաքացիների համար էականորեն «թանկացնելով» վարկը:

Ցավոք, քաղաքացիներից շատերն օգտվում են նման անձանց ծառայություններից՝ անտեղի կարևորելով վարկ ստանալու գործընթացում նրանց «ազդեցությունը»:

Նշյալ գործընթացի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումն են հայտնում նաև բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք հորդորում են չօգտվել նշված անձանց կողմից առաջարկվող ծառայություններից:

Ներկայումս հարցը չի կարգավորվում որևէ օրենքով, չկան պատժամիջոցներ՝ տվյալ արարքն արգելելու մասով:

Ներկայացված նախագծի ընդունմամբ սահմանվում է, որ խնդրո առարկա գործունեությունը վարչական իրավախախտում է և նախատեսվում է համապատասխան սանկցիա նման գործունեություն ծավալելու համար:

Նշենք, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ ԱԺ ԼՀԿ խմբակցությունն առաջարկել է համապատասխան տուգանքներ նման գործունեություն իրականացնողների համար, իրենք նախագծի վերաբերյալ արել են առաջարկներ, որոնք ընդունվել են նախագծի հեղինակների կողմից, ուստի Կառավարությունն այս նախագիծն ընդունեց։

Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց․ «Քանի որ մեր Կառավարության 90 տոկոսը նույն կառավարման համակարգն է, պաշտոնապես ասում եմ՝ էն, որ որևէ օրենքի նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա չի նշանակում, որ այն պետք է մերժվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան