ԱՄՆ Խաղաղության կորպուսի 27-րդ խումբը ժամանել է Հայաստան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ նախորդ գիշեր Հայաստան է ժամանել Ամերիկայի միացյալ նահանգների Խաղաղության կորպուսի կամավորների 37 հոգուց բաղկացած նոր խումբը:

«Հայաստան ժամանած բոլոր կամավորները Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են, որոնք որոշում են կայացրել իրենց կյանքի երկու տարիներն անցկացնել Հայաստանում և ծառայել հայ ժողովրդին: Կամավորները կապրեն Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում, կդասավանդեն անգլերեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին և կաշխատեն հասարակական կազմակերպություններում:

Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը և հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր և արտահայտություններ: Հայաստանում գտնվելու առաջին երեք ամիսների ընթացքում կամավորները կշարունակեն սովորել հայոց լեզուն և մշակույթը, որից հետո՝ մայիսի 31-ին, տեղի կունենա կամավորների հանդիսավոր երդման արարողությունը, և կսկսվի նրանց ծառայությունը Հայաստանի բոլոր մարզերում:

Կամավորները ապրում են հայ ընտանիքների հետ առնվազն վեց ամիս և իրենց ծառայության ընթացքում չեն ստանում աշխատավարձ: Որոշ կամավորներ ապրում են հայ ընտանիքների հետ իրենց ծառայության ողջ ընթացքում:

«ԱՄՆ Խաղաղության կորպուսը» ստեղծվել է 1961 թվականին Ջոն Ֆ. Քենեդիի կողմից` աշխարհում խաղաղություն և ընկերություն ամրապնդելու նպատակով: Հայաստանում Խաղաղության կորպուսը գործում է 1992թ.-ից ի վեր՝ Հայաստանի կառավարության հրավերով: Մինչ օրս Հայաստանում ծառայել է ավելի քան 1,100 կամավոր: Ներկայումս Հայաստանում ապրում եւ աշխատում է 71 կամավոր. 37 նորեկները միանալու են նրանց»,- ասված է հաղորդագրությունում: