«Դանակն արդեն ոսկորին է հասել». Երվանդ Վարոսյանը՝ փաստաբանների հնարավոր գործադուլի մասին

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

50-ից ավելի փաստաբան հնարավոր է գործադուլ հայտարարի՝ դատարաններում կարգադրիչների կողմից, իրենց պնդմամբ, ապօրինի խուզարկությունների հետ կապված: Փաստաբան Երվանդ Վարոսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ «Դանակն արդեն ոսկորին է հասել»:  

 

Հիշեցնենք, որ այս խնդիրն ի հայտ եկավ «Սասնա ծռերի» գործով դատավարությունների մեկնարկին զուգահեռ: Մինչ Դատական դեպարտամենտից պնդում են, որ իրականացնում են օրենքով սահմանված գործողություններ, փաստաբանները հակադարձում են, որ դա խուզարկություն է:

«Քննարկումներ են գնում, 50-ից ավելի փաստաբան արդեն տվել է իր համաձայնությունը՝ գործադուլի հետ կապված, որովհետև դա է ելքը այս պահի դրությամբ: Երբ կհստակեցվի, թե՛ մասնակիցների թիվը, թե՛ դիրքորոշումը, բնականաբար հանրությանը կիրազեկվի»,- ներկայացրեց փաստաբանը:

Հարցին՝ իսկ ո՞րն է ակնկալիքը, նշեց. «Ես կոնկրետ ուզում եմ, որ ապօրինություններին վերջ դրվեն: Եվ էդ ուղղությամբ բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք»:

 

Իսկ, թե ինչ են պատրաստվում անել պահանջին չհասնելու դեպքում, Վարոսյանն ասաց .  «Քանի դեռ մենք մեզ համարում ենք Հայաստանի Հնարապետության քաղաքացի ու մեր ապագան կապում ենք Հայաստանի հետ պիտի մշտապես քայլեր ձեռնարկենք ապօրինությունը դադարեցնելու ուղղությամբ»:

 

Շողիկ Գալստյան