Երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մանկապարտեզի երեքամյա սանի մահվան պատճառները պարզելու համար։

«Ստացվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) լաբորատոր փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեխայի մահվան վերաբերյալ ահազանգն ստացվել էր 2019թ. մարտի 4-ին: «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք սրտի կանգով տեղափոխվել էր Երևան քաղաքի՝ 2015 թվականին ծնված աղջիկ երեխա:

Նախնական տվյալներով՝ 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, րոպեներ անց սկսել է խռխռալ, և երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը նույն օրն ընդունվել ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ: Երեքամյա երեխան ճանաչվել է տուժող, իսկ նրա հայրը՝ տուժողի իրավահաջորդ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են  մանկապարտեզի մի խումբ աշխատակիցներ, տուժողի իրավահաջորդը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում մանկապարտեզի ննջասենյակից՝ մահճակալի վրայից, հայտնաբերվել և վերցվել է երեխայի անկողնու սավանը, որի վրա առկա է եղել փսխման զանգվածը:

Փորձաքննություն կատարելու նպատակով ԱՑԽՄ-ի (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) վերաբերյալ լվացուկներ են վերցվել դաստիրակի, դաստիրակի օգնականի, խոհարարի հագուստներից և ձեռքերից: Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ԱՑԽՄ-ի հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել:

Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաև խմելու ջրից, երեխայի մահճակալից ու ճաշասենյակից, խոհանոցից փորձանմուշներ են վերցվել դեպքի օրը՝ 2019թ. մարտի 4-ին, մանկապարտեզի երեխաներին մատուցած ճաշացանկից, որը նույն օրը հանձնվել է ՀՀ ԿԵ ՍԱՏՄ Երևանի կենտրոնին: Առգրավվել են նաև երեխայի զգեստապահարանում առկա, վերջինիս պատկանող հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատատոքսիկաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է:  Միջոցներ են ձեռնարկվում՝ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո, ապացույցների համակցությամբ, կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում: