35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ՝ Պաշտպանի միջամտությունից հետո

Լուրեր

07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
07.02.2026 | 16:23
Որ քաղաքներում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 15:55
Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը / խոստանալը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՀԿԿ-ն մշտադիտարկում է անցկացնում
07.02.2026 | 15:33
Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը
07.02.2026 | 15:28
Հրաձիգ Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության փոխչեմպիոն
07.02.2026 | 15:16
«Ապրելու երկիր»-ն ու «Մայր Հայաստան»-ը Ծառուկյանի հետ քննարկում են ընտրություններին միասին մասնակցելու հարցը
07.02.2026 | 15:08
Երևանում սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
07.02.2026 | 14:49
Շիրակի մարզում ինքնասպանության փորձ է կանխվել
07.02.2026 | 14:38
Ֆինն Գերագուսյանը հերթական գոլն է խփել «Սանդերլենդի» երիտասարդական թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 14:35
«Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածի խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. ՆԳՆ
07.02.2026 | 14:10
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ՝ Պաշտպանի միջամտությունից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ երեկ այցելել են 35 օր հացադուլի մեջ գտնվող և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձի:

Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում կալանավորը նշել է, որ հրաժարվում է տրամադրվող բուժօգնությունից ու ցանկանում է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ պահման պայմանները բավարար չեն։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը տեղում ուսումնասիրել են կալանավորված անձի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները:

Բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ՝ կալանավորված անձը տեղափոխվել է առանձին հիվանդասենյակ՝ պատշաճ պայմաններով։

Բացի այդ, քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու 7 օրերի ընթացքում բուժօգնությունից հրաժարված կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հորդորից հետո համաձայնել է բուժօգնություն ստանալ»,- գրել է նա: