«Սանիթեքի» ղեկավարը տեղյակ չէ իր աշխատակիցների մասնակցությամբ ծեծի մասին, ինչից հետո քաղաքացին մահացել է

Լուրեր

12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

«Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը չի մեկնաբանում «Սանիթեքի» աշխատակիցների մասնակցությամբ միջադեպը: Factor.am-ի հարցին ի պատասխան՝ Արգիշտի Տիգրանյանը հայտարարեց. «Ես իրավասու չեմ պարզաբանում տալ, ես այդ միջադեպից տեղյակ չեմ»:

Նշենք, որ օգոստոսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների ու տեղի բնակիչների՝ 59-ամյա մի տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությունն սկսվել է աղբատար մեքենայի լվացման պատճառով և ավարտվել է ծեծկռտուքով, ինչից հետո 59-ամյա տղամարդը մահացել է, իսկ նրա որդին ստացել է մարմնական վնասվածքներ:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ օգոստոսի 15-ին՝ ժ.20:40-ին Սուրբ Աստվածամայր Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1958 թ. ծնված տղամարդու դի։ Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թ. ծնված տղամարդուն և նրա որդուն։ Վիճաբանությունից հետո 59-ամյա տղամարդը մահացել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է բավարար արտահայտված գեներալիզացված /համատարածուն/ աթերոսկլերոզի հետևանքով: Որդուն պատճառված վնասվածքները գնահատվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- հավելեց Տռուզյանը:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, 59-ամյա քաղաքացին և նրա որդին ճանաչվել են տուժող։ Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել ականատես անձինք։ Քննությամբ հստակեցվում են վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեկ անձի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Շողիկ Գալստյան