Հրաչյա Հարությունյանը հայտարարում է՝ ռուսական բանտում պատիժը կրել է պատժախցում

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր քննվում է Հրաչյա Հարությունյանի գործով Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության ներկայացրած միջնորդությունը՝ ռուսական դատարանի վճիռը ճանաչելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը Հրաչյա Հարությունյանի հարցով միջնորդություն է ներկայացրել Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ռուսական դատարանի վճիռը ճանաչվի: Դատարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Հրաչյա Հարությունյանը հայտարարեց` ռուսաստանյան բանտում ինքը ճնշումների չի ենթարկվել: Հարությունյանը, սակայն, նշեց, որ պատիժը կրել է պատժախցում:

Նրա ներկայացմամբ` պատճառը եղել է այն, որ ինքը հրաժարվել է ճաշարան գնալ: «Իբր ճաշարան չեմ գնացել, բայց դա այդպես չէ»,- հայտարարեց Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից Հրաչյա Հարությունյանը դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

Շողիկ Գալստյան