Իրադրության փոփոխություն՝ արցախյան ճակատում. նոր վտանգնե՞ր, թե հնարավորություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ադրբեջանական պատասխանը չի ուշացել։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է՝ այլևս անհրաժեշտություն չկա փորձել բանակցություններին ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին, եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն անհեթեթություն է, Factor.am-ին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Ըստ նրա՝ երկու պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնելը դեռ չի նշանակում, որ բանակցություններին պետք է ներկայանալ մեկ դեմքով․ «Այն հանգամանքը, որ Հայաստանի անվտանգության խորհուրդը համատեղ նիստ է անցկացնում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի հետ, դա միասնական, մեկ անվտանգության խորհուրդ չէ, դա երկու պետությունների անվտանգության խորհուրդներ են»։

Հիշեցնենք, որ Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների երեկվա համատեղ նիստում վարչապետը պնդել է իր տեսակետը՝ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան: «Գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ ինչպես որոշ դեպքերում ասվում է՝ Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ պարզաբանման կարիք կա, թե ինչպես են հայկական և ադրբեջանական կողմերը հասկանում հակամարտության կարգավորման հիմքում դրված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, ինչպես և 6 տարրերը․ «Սա կարևոր է, որովհետև այդ սկզբունքները, ինչպես մեկնաբանում է Ադրբեջանը, դրանք մեզ համար անընդունելի են։ Բանակցությունների հիմք պետք դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները, բայց համանախագահների առաջարկած սկզբունքները, տարրերը վերջին 10 տարում տարբեր և տարածական են մեկնաբանվել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ վարչապետի կոշտ հայտարարությունները գործընթացը չեն տանում փակուղի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքը, որ բանակցային ձևաչափի փոփոխությանը պետք է համաձայնվի նաև Ադրբեջանը, չի նշանակում բանակցությունների սեղան Արցախի վերադարձի մերժում: «Ադրբեջանը գտնում է, որ ԼՂ-ն դուրս է մղվել բանակցային պրոցեսից, իսկ Արցախի Հանրապետությունը գտնում է, որ դուրս չեն մղվել օրինական ձևով, նրանք շարունակում են մնալ բանակցային գործընթացի անդամ։ Մոնիթորինգը Արցախի և Ադրբեջանի սահմաններում իրականացվում է՝ համագործակցելով Արցախի իշխանությունների հետ։ Դա նշանակում է, որ Արցախն առկա է բանակցային փուլին, որովհետև այդ մոնիթորինգը կապված է բանակցային փուլի վերսկսման պրոցեսին»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքում ընկած է Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում իր ճակատագիրն ազատ տնօրինելու անօտարելի իրավունքը», – այսօր երկօրյա այցով Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։

Զոհրաբ Մնացականյանը հստակեցրել է՝ խոսքը վերաբերվում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին․ «Մենք բազմիցս ենք ընդգծել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման ու միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպման, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում։ Եվ այս դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական»։

Ըստ ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակի՝ հայ-ադրբեջանական սահմանին բռնության նվազեցման փաստը կնպաստի Արցախի հիմնախնդրի կարգավորման համակողմանի գործընթաց իրականացնելուն: «Ես կցանկանայի նաև ընդգծել, թե որքան կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, որքան կարևոր է ներգրավել վստահության ամրապնդման գործընթացներում, ինչպես նաև ռիսկերի նվազեցման միջոցառումներում։ Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը կարգավորված չէ, բայց վստահ ենք, որ փուլային մոտեցումը և զարգացող երկխոսությունը կբերի գոնե չնչին բարեփոխումներ մարդկանց առօրյա կյանքում»,- ասել է ԵԱՀԿ նախագահը։

Իսկ Ստեփանակերտից արձագանքում են՝ Արցախի հարցի լուծումը ձեռնտու է, թե՛ Ադրբեջանին, թե՛ Ղարաբաղին, բայց եթե արցախցիներին անընդունելի որոշումներ պարտադրվեն, ապա նրանք պատրաստ են ամեն ինչի: Factor.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը նշեց՝ ինքը չի կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնվի Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելուն:

«Մենք մեր կամքից անկախ հայտնվել ենք մի կարգավիճակում, երբ մուրացկանի նման խաղաղություն ենք մուրում: Հայտարարել, որ մենք պատրաստ ենք տարածքներ հանձնել՝ հանուն խաղաղության, դա անհեթեթություն է: Արցախը պատերազմ չի սկսել, Արցախի վզին պատերազմ փաթաթվել է: Եթե այսօր խոսք է գնում, որ մենք ունենք գրավյալ տարածքներ, դա ծաղր է իրականության նկատմամբ: Մենք տարածքներ չենք գրավել, մենք պարզապես կրակակետեր ենք հանգցրել և ապահովել ենք մեր անվտանգությունը: Այդ տարածքը մեր անվտանգության գոտին է և, եթե այսօր խոսում ենք, որ մեր անվտանգությունը պետք է փոխարինենք թվացյալ խաղաղությամբ, ճիշտ չէ»,- ասաց Արզիկ Մխիթարյանը։

«Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունն անընդունելի է և միակողմանի»,- այսօր ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի առաջնորդը։ Գագիկ Ծառուկյանը համանախագահների հայտարարությունում չի լսել ցանկալի և սպասված շեշտադրումներ: «Դա մեր մասով՝ Արցախի մասով, կիսատ մնաց։ Ալիևը լիարժեք ընդունեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, բայց մեր մասով լիարժեք պատասխանը չկա, որ մենք և Արցախի ժողովուրդը սպասում էինք լիարժեք շեշտադրման, դա չկար։ 29 տարի արցախցին այդ խնդիրը կարգավորել է միջազգային բոլոր նորմերը պահպանելով, դե ֆակտո որպես անկախ պետություն է։ Այսօր ինչպես Ադրբեջանն է, այնպես էլ Արցախն է, այնպես որ պետության, նրա իրավունքի մասին ոչ մի բան չասեցին։ Եթե դե յուրե Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանն ընդառաջ մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց՝ հորդորելով հայկական և ադրբեջանական կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում ձևաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության և պարունակում ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան