ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ներկայացվել է Շվեդիայի խորհրդարանի վավերացմանը
Քաղաքականություն
13.03.2019 | 17:43Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին տեղեկանում ենք Շվեդիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, հիշեցնենք, ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:
Մինչ այժմ փաստաթուղթը վավերացրել են ԵՄ անդամ 10 երկրներ՝ Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Լեհաստանը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանը: