Եթե չմտնեինք ԵԱՏՄ, լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ էինք վաճառելու. Շարմազանովի պատասխանը «Ելք»-ին

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)  մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է՝ պաշտոնապես չի լսել և չի կարդացել, որ «Ելք» դաշինքը պատրաստ է ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ:

««Ելք» դաշինքից առնվազն մեկ կուսակցություն կա, որը պաշտոնական կարծիք ո´չ նախընտրական, ո´չ հետընտրական փուլում չի հայտնել: Եթե «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները գոնե իրենց առաջնորդների և ակտիվիստների մակարդակով հայտնել են իրենց տեսակետը, աապ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ես հստակ տեսակետ չեմ լսել՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ ԵԱՏՄ-ին»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի որոշ անդամների հայտարարություններին:

 

Շարմազանովն ասաց, որ Հանրապետական կուսակցությունը, բնականաբար, չի սատարի ընդդիմադիր դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը, որն, ինչպես նշում են այդ դաշինքի անդամները, առաջիկայում պատրաստվում են ներկայացնել:

«Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդյունավետ է, արդարացված է: Առաջարկում ենք մեր գործընկերներին խոսել ոչ թե էմոցիաների և քաղաքական արտաքին ճաշակի առաջնահերթությամբ, այլ փաստերով: Եթե մենք չմտնեինք Եվրասիական տնտեսական միություն, Հայաստանի բանջարեղենը՝ լոլիկն ու վարունգը,  Փարիզո՞ւմ էինք վաճառելու, Հայաստանի կոնյակը պետք է Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում վաճառեի՞նք»,- շարունակեց Շարմազանովը՝ խոստանալով, որ աշնանը առավել մանրամասն կներկայացնեն՝ ինչ օգուտներ է տվել ԵԱՏՄ-ն Հայաստանին:

Իշխող Հանրապետական կուսակցության պաշտոնյան հիշեցրեց՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արժանացել է խորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնության աջակցությանը:

 

Շողիկ Գալստյան