«Պետությունը պետք է սահմանափակի գրավատների տոկոսները»․ պատգամավորները պետտուրքի օրինագծի փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական տուրքի մասին օրենքի նախագծի փոփոխությունները դեռ խորհրդարան չեն եկել, սակայն այդ նախագիծն արդեն փոթորկել է գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներին։ Ըստ նախագծի` առաջարկվում է գրավատների պետական տարեկան տուրքը 100 հազար դրամից հասցնել 6 միլիոն դրամի։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այլ բան կառաջարկեր. «Ես ավելի շատ կողմնակից կլինեմ, որ գրավատները, եթե բարձր տոկոսներով տալիս են և սոցիալական հետևանքները շատ վատ են, պետությունը սահմանափակի։ Չնայած կարող ա ասեն ազատ շուկայական ռեժիմ ա, բայց ոչինչ, պետությունը թող կարգավորի, մինչև բանկային համակարգը կզարգանա»։

Տնտեսագետ պատգամավորը ենթադրում է, որ պետությունն ուզում է ստվերի դեմ պայքարել, մյուս կողմից ինքը հասկանում է, որ գրավատներից քաղաքացու համար գումար վերցնել ավելի հեշտ է քան՝ բանկերից։

«Իմ կարծիքը էն ա, որ Հայաստանում առանձնապես պետք չի, որ էդքան շատ բանկեր լինեն, հակառակը կարելի է սահմանափակվել մի 4-5 բանկով, որտեղ մատչելի, «Բանկերի մասին» օրենքում լինեն էնպիսի փոփոխություններ, որ մատչելի վարկեր ստանան, և մեխանիզմները մատչելի լինեն, որ չվազեն գրավատուն, վերջին ունեցվածքը գրավ դնեն, գնան չգիտեմ ինչ անեն»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Նա կառավարությանն առաջարկում է հանուն բյուջեի չիրականացնել այնպիսի քաղաքականություն, որ աշխատատեղեր փակվեն։ Խորհրդարանի մյուս ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արդեն իսկ տնտեսագետ պատգամավորներին առաջարկել է ծանոթանալ կառավարության մտադրության հետ, որպեսզի հասկանա, թե ով է շահելու այս նախագծից։

«Նախ պետք է ապացուցել, որ գրավատները 60 անգամ թերհարկվել են, պետք է ապացուցել, որ թերհարկվել են, գերշահույթ են ապահովել, նոր հարկել։ Քանի դեռ դրա ապացույցը չկա, ուղղակի մի օր արթնանալ ու ասել, որ այ գրավատները պետք է 60 անգամ ավել հարկ տան, դա, կարծում եմ, չի կարող հիմնավորված լինել։ Դրա համար պետք է նայել ինչ հիմքեր կան»,- ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորը կզգուշանար փոքր և միջին բիզնեսի հանդեպ անզգույշ քայլերից։ Նա չի բացառում, որ գրավատների պետական տուրքի բարձրացումը կարող է ավելի ձեռնտու լինել բանկերին։

«Եթե նայենք, տեսնենք, որ կոնկրետ պրոտեկցիոնիզմ է գնում ինչ-որ մի խմբի համար, կլինի դա բանկերը կամ այլ համակարգ, բնականաբար, փոքրամասնության ձայնը մենք կհնչեցնենք, չի լինի, որ որևէ խմբի իրավունքներ ոտնահարվեն, մենք լուռ մնանք»,-վստահեցնում է պարոն Մարուքյանը։

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է, որ պետական տուրքի բարձրացման առաջարկ անողները հաստատ որևէ մեկին աշխատանքից զրկելու նպատակ չունեն, բայց պետական տուրքի բարձրացման դեմ ոչինչ չի կարող ասել։

«Եթե հաշվենք, որ 50 միլիոն շրջանառություն ունեն, ապա նրանց եկամուտը կլինի մոտավորապես մի 30 միլիոնի չափ, 30 միլիոնի դեպքում համապատասխանում է էդ գումարը»,- հաշվարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Պատգամավորն զգուշացնում է, որ նոր Հայաստանում անխուսափելի են լինելու այսպիսի քայլերը, նախկինում օրենսդրական դաշտը ընտրողաբար է աշխատել այս կամ այն բիզնեսի համար․ «Օրենսդրական դաշտը հավասար չի եղել նախկինում բոլորի համար։ Հիմա մենք պետք է օրենսդրական դաշտը հավասարեցնենք բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, որի արդյունքում անկասկած որոշակի գներ կավելանան, բայց էդ գներն ավելանալուն զուգընթաց պետությունը եկամուտներ կունենա, որոնք ինքը կուղղի սոցիալապես քիչ պաշտպանված խավերին օգնելուն»։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության դիմաց բողոքում էին գրավատների աշխատակիցներն ընդդեմ «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծում փոփոխությունների։ Ըստ բողոքողների, այս փոփոխության արդյունքում մոտ 300 ընտանիք կդառնա գործազուրկ, քանի որ գրավատների շահույթը կտրուկ կընկնի։

Մհեր Արշակյան