«Նաիրիտի» վերագործարկման հարցով Կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ՀՀ Կառավարության դիմաց այսօր կրկին հավաքված էին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները՝ ակնկալելով որևէ տեղեկություն ստանալ «Նաիրիտը» վերագործարկել ցանկացող հոլդինգի և կառավարության միջև ընթացող բանակցություններից:

«Մենք իրավունք ունենք իմանալու, թե գործընթացն ինչ փուլում է: Ուզում ենք հասկանալ՝ կառավարությունն ինչ ցանկություն և մտադրություն ունի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակիցների ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:

Նրա խոսքով՝ Կառավարությունը տարիներ ի վեր ներդրողներին հետ է ուղարկել՝ մեծ ծախսեր թողնելով նրանց վրա: «Մենք հիմա չենք ուզում նույնը կատարվի: Ներդրողը պահանջում է սառեցնել պարտքերը, այսինքն՝ զրոյականով հանձնել իրեն»,- շարունակեց Կարինե Շահվերդյանը:

Հիշեցնենք՝ «Նաիրիտով» հետաքրքրվում են «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչները, որի անդամները տարբեր երկրների՝ Անգլիա, Ռուսաստան, Իրան, Բուլղարիա գործարարներ են: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մոտ տասը օր առաջ «Նաիրիտը» վերագործարկել ցանկացող ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Դրանից հետո հանդիպե՞լ են, թե՞ չէ և ինչ զարգացումներ են եղել, այս պահին չեմ կարող ասել»,- նշեց վարչապետի մամուլի խոսնակը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան