2018 թ․-ին հարուցված քրգործերի շրջանակում պետությանը պատճառված 23 մլրդ դրամի վնասից վերականգնվել է 8․5 մլրդ դրամը․ ՊԵԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների վիճակագրությունը։

Ըստ Բադասյանի՝  2016 թվականին քրեական 86 գործի շրջանակում պետությանը պատճառվել է մոտ 5 մլրդ 450 մլն դրամի վնաս, 2017 թվականին 57 քրգործով պատճառված վնասի չափը հասել է 1 մլրդ 830 մլն դրամի,  իսկ արդեն 2018 թվականին 134 քրգործով՝ 23 մլրդ դրամի՝ ըստ նախնական հաշվարկների։

Խոսելով  պետությանը պատճառված վնասի վերականգնման չափերի մասին՝ Ռուստամ Բադասյանը նշեց․ «2016 թ․ վերականգնվել է 4․5 մլրդ դրամի վնաս, 2017 թվականին՝  8․4 մլրդ, իսկ  2018  թվականին ունեցել ենք 8․5 մլրդ դրամի վերականգնում, որը ապահովվել է հիմնականում 2018 թվականի հունիսից հետո հարուցված կոռուպցիոն բնույթի գործերով»:

Բադասյանը նշեց, որ պետությանը պատճառված վնասի հիմնական մասը գազալիքցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանում է, որին հաջորդում են շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողները, այնուհետև կարգոներն ու ապահովագրական ընկերությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան