ԱԻՆ-ում կարվեն մասնագիտական հետևություններ. ԱԻՆ փոխնախարարը փորձեց արդարանա՞լ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստին, որը վարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը ներկայացրեց վերջին օրերին Հայաստանում բռնկված հրդեհներից մանրամասներ:

«Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա տարածքում բռնկված մարման աշխատանքներն անբողջովին ավատրվել են: Վայոց ձորում այրվել է 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա-ն՝ անտառածածկ, փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ»,- հայտնեց ԱԻՆ պաշտոնյան:

Նրա փոխանցմամբ՝ մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեի արագ տարածմանը նպաստող քամիներ: Ինչպես նշեց Կարապետյանը, նախնական տվյալներով՝ «Խոսրովի անտառ» արգելոցում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն՝ անտառներ:

«Ե՛վ «Խոսրովի անտառում», և՛ Արտավանում փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, անտառտնտեսության, բնապահպանության պետական տեսչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, մոտակա համայնքների բնակիչներ և բնապահպաններ»,- ասաց ԱԻն փոխնախարարը՝ հավելելով, որ հրդեհաշիջման աշխատանքներում համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է կանխել հրդեհի առավել մեծ տարածումը:

«Իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ, ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ՝ 2.5 կմ պարագծով և 3 կմ խորությամբ: Շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակին բռնկումը բացառելու նպատակով»,- շարունակեց Դավիթ Կարապետյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև վերեջին օրերին հրդեհների հետ կապված հանրային մեծ քննարկումներին: «Հաշվի առնելով այն, որ մի կողմից նման խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել, և հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարության մասին, մյուս կողմից՝ արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տարիների ձեռքբերումները և մեր փրկարարների բարեխիղճ աշխատանքը հանրության շրջանում ձևավորել էին սպասումներ, որ այս աղետը ևս հնարավոր է հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում չեզոքացնել, ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի զարգացած պետությունների համար: Սա բնավ արդարացման համար չէ, ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրամասն ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ»,- եզրափակեց ԱԻՆ փոխնախարարը:

Շողիկ Գալստյան