Մայքլ Բլումբերգը չի մասնակցի 2020թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններին

Լուրեր

23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
23.05.2026 | 15:20
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արմավիրում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
Բոլորը

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը հրաժարվել է մասնակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Երբ մտածում էի հնարավոր նախագահական քարոզարշավի մասին, ընտրությունն ինձ համար պարզ դարձավ։ Արդյոք պե՞տք է, որ հաջորդ երկու տարիները նվիրեմ իմ գաղափարները ներկայացնելուն՝ իմանալով, որ հնարավոր է երբեք չհաղթեմ։ Թե՞ ավելի լավ է գալիք երկու տարում կրկնապատկեմ այն աշխատանքը, որն արդեն հիմնել ու ղեկավարում եմ, և որն իրական ու օգտակար արդյունք կբերի երկրին։ Ես եկել եմ այն մտքին, որ ինձ խոսելն ավելի քիչ է հետաքրքրում, քան գործելը»,- նշել է Բլումբերգը։

Ընտրություններին չմասնակցելու հայտարարությունից հետո Բլումբերգը նշել է, որ դրա փոխարեն մտադիր է  Beyond Carbon կոչվող նոր արշավ նախաձեռնել, որն ուղղված կլինի Ամերիկան նավթից և գազից հնարավորինս հեռու պահելուն և երկիրը մաքուր էներգետիկ տնտեսության ճանապարհով տանելուն։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս է, ինչ 2020 թվականին առաջադրվելու նպատակով Բլումբերգը հանդիպում էր իր ընտրողներին։

Այնուամենայնիվ, նախորդ շաբաթ անցկացված հարցումները ցույց տվեցին, որ հաղթանակի հավանականությունը քիչ է, հատկապես երբ ընտրարշավին միացել է նաև Ջո Բայդենը։

 

Նելլի Մելքոնյան