Երեք ոստիկան ծեծի են ենթարկել Օշական գյուղի մի բնակչի

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

Մի խումբ անձանց կողմից քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Սարգիս Ավագյանը, Սուրեն Ճանճապանյանը և Անդրանիկ Ղազարյանը մի շարք այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ մի քանի անգամ  վիճաբանություններ են տեղի ունեցել Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանի, նրա ազգականների ու նույն գյուղի բնակիչներ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան Սուրեն Ճանճապանյանի ազգականների միջև: 

Հիշյալ միջադեպերից հետո` 30.04.2017թ.-ին, կեսգիշերին, Սուրեն Ճանճապանյանը, Օշական գյուղի բնակիչներ` ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներ Սարգիս Ավագյանը, Անդրանիկ Ղազարյանն ու մի շարք այլ անձինք հանդիպել են Արարատ Մորիկյանին և նրանից վրեժխնդիր լինելու համար ծեծի ենթարկել վերջինիս. ոստիկանության աշխատակիցները մահակներով  ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս` գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքների ձևով:

Այսպիսով, հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Սարգիս Ավագյանին, Սուրեն Ճանճապանյանին և Անդրանիկ Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: