Անընդունելի արարք է, որն Իրանի կողմից չի խրախուսվում. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Արցախը Հայաստան է և վերջ» պաստառի մասին

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը չի փոխվել  և երկիրը դեռ պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հակամարտության խաղաղ լուծման հարցում․ հայտնում է  ifpnews.com-ը։

«Ինչպես շարունակաբար կրկնել  եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր բոլոր հարևանների հետ կապված պարզ, թափանցիկ ու հստակ դիրքորոշում ունի։ Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն իր հարևաններն են։ Մենք պատրաստակամ ենք նրանց հետ ամուր կապեր ունենալ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև համագործակցությունն ավելի ընդլայնելու ձգտման վրա»,- ասել է Բահրամ Քասեմին։

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ հարևան երկրներից որևէ մեկի հետ Իրանի հարաբերությունները չեն կարող դեմ լինել մեկ այլ հարևան երկրի շահերին։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին՝ Բահրամ Քասեմին ընդգծել է. «Իրանի դիրքորոշումն այս թեմայի շուրջ մնում է հստակ ու թափանցիկ և չի փոխվել։ Մենք կարծում ենք, որ այս խնդիրը պետք է հարթվի միջազգային կարգավորումների և երկխոսության միջոցով։ Կարևոր է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չազդի Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների վրա»։

«Հայաստանի վարչապետի ներկայությունը Թեհրանի «Արարատ» մարզական ակումբում և նրա հանդիպումը հայ համայնքի հետ, ըստ էության, անտրամաբանական գործողություն չի թվում, սակայն «Արարատ» մշակութային և մարզական համալիրում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայալեզու կարգախոսներով մի քանի պաստառ փակցնելը, անկասկած, անզուսպ և անընդունելի արարք է, որն Իրանի Իսլամական Հանրապետության կողմից չի խրախուսվում»,- ասել է Քասեմին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի էր հրապարակել Թեհրանի «Արարատ» կենտրոնում հայ համայնքի հետ հանդիպումից, որտեղ հետին պլանում «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառ է երևում:

Նելլի Մելքոնյան